«Առաջին անգամ եմ լսում։ Դա, իհարկե, զվարճալի է․ ոնց որ լաբորատոր փորձաքննության են արդեն ենթարկել ցորենը և եզրահանգման եկել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով լրագրողների այն փաստմանը, որ ընդդիմադիր խմբակցության գործընկերները նշում են, որ ՀՀ եկել է անորակ ցորեն։
Ըստ նրա՝ «ակնհայտորեն ընդդիմության լավ փորձաքննության եզրահանգումներն արժանի են ծաղրի և քամահրանքի»։
Լրագրողների այն փաստմանը՝ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը չհերքեց, որ չորրորդ կարգի ցորեն է ՀՀ ներկրվել Ղազախստանից ադրբեջանական ճանապարհով, որն օգտագործվում է որպես անասնակեր, պատգամավորն արձագանքեց․ «Պետք է լսեմ փոխնախարարի ասածը։ Ես ցորենի մասնագետ չեմ և հատկապես՝ նոր եկած։ ՀՀ-ն ունի կարիքներ և ըստ իր կարիքների է ներկրում ապրանքներ՝ հատկապես այդպիսի կարևորության ապրանքներ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test