Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քանի դեռ Երևանը չի ներկայացնում հիմնավոր հակափաստարկներ՝ Բայրամովի ներկայացրած տարբերակն աստիճանաբար վերածվում է «պատմական փաստի». քաղաքագետ tert.am tert.am

time
Քանի դեռ Երևանը չի ներկայացնում հիմնավոր հակափաստարկներ՝ Բայրամովի ներկայացրած տարբերակն աստիճանաբար վերածվում է «պատմական փաստի». քաղաքագետ

Երբ լռությունը դառնում է մեղսակցություն․ Հայաստանի չասված պատասխանը Բայրամովին: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին նվիրված ֆիլմում, ներկայացրել է մի շարք դրվագներ, որոնց նպատակը ակնհայտ է՝ ոչ թե պատմությունը վերհիշել, այլ այն վերաշարադրել։

Ֆիլմում Բայրամովը մեղադրում է Հայաստանին՝ բանակցային գործընթացից հրաժարվելու և պատերազմ հրահրելու մեջ։

Նա պատմում է, թե իբրև 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած Փաշինյան–Ալիև առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը խոստացել է լուծել ԼՂ հարցը՝ պայմանով, որ Ալիևը դադարեցնի սահմանային կրակոցները։

Ալիևը, ըստ նրա, հանձնարարել է «կատարյալ լռություն» պահպանել սահմանին, սակայն ընդամենը վեց ամիս անց՝ 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում կայացած հաջորդ հանդիպմանը, Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումն ու հայտարարել, թե չի կարող լուծել խնդիրը։

Բայրամովի այս պատմությունն ունի մեկ ակնհայտ նպատակ՝ Ադրբեջանի ագրեսիան ներկայացնել որպես «պատասխան» հայկական սադրանքին և հետին թվով լեգիտիմացնել պատերազմը՝ միջազգային լսարանի աչքում։

Հայաստանի իշխանությունները, սակայն, չեն արձագանքում այս մեղադրանքներին։

Իսկ լռությունը դիվանագիտության մեջ երբեք չեզոք չէ․

● կամ դա վկայում է, որ ասվածը ճիշտ է և հակափաստարկ չկա,

● կամ դա վախ է՝ Ադրբեջանից վասալային կախվածության մեջ լինելու հետևանքով:

Երկու դեպքում էլ՝ Բաքուն շահում է։

Քանի դեռ Երևանը չի ներկայացնում հիմնավոր հակափաստարկներ՝

2018–2019 թթ․ բանակցությունների փաստաթղթերը, Մինսկի խմբի ձևաչափում եղած արձանագրությունները և այն հանգամանքը, որ հենց Բաքուն էր խախտում խաղաղ գործընթացի տրամաբանությունը, միջազգային հանրության ընկալման մեջ Բայրամովի ներկայացրած տարբերակն աստիճանաբար վերածվում է «պատմական փաստի»»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test