Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին արդարացնելու օպերացիան՝ ԲԴԽ-ում 168.am 168.am

time
Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին արդարացնելու օպերացիան՝ ԲԴԽ-ում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի հիմքով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբացված գործը ԲԴԽ-ում վերածվել էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին արդարացնելու մարդասիրական գործողության:

Ընդ որում, զավեշտն այն էր, որ Սուրեն Անտոնյանի կողմից ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում էր ներկայացվել ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի և ԲԴԽ 2023թ. հունվարի 26-ի որոշման կայացմանը մասնակցած ԲԴԽ դատավոր անդամների նկատմամբ:

ԲԴԽ նիստում պարզվեց, որ Երանուհի Թումանյանցի նկատմամբ վարույթ հարուցելու լիազորություն ունեցող ԲԴԽ անդամներն այդ հարցով նիստ չեն հրավիրել, իսկ արդարադատության նախարարն էլ համարել էր, որ ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական վարույթի հարուցման դեպքում կարող է համարվել շահագրգիռ անձ և դիմումն ուղարկել էր դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ խուսափելով Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան դուետի զբաղեցրած պաշտոններով պայմանավորված՝ մշտապես բացարկման հանգամանքին պատասխան տալու գլխացավանքից:

Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին արդարացնելու օպերացիան՝ ԲԴԽ-ում

Ի դեպ, ԲԴԽ-ն մերժեց Երանուհի Թումանյանցի դեմ ներկայացված բացարկն այնպիսի հիմնավորումներով, որոնք կապ չունեին բացարկի հիմքերի հետ, որոնք վերաբերում էին բացառապես նախորդ անգամ կայացված որոշմանը, որը կաշկանդելու էր վերջինիս՝ անաչառ լինել այս քննության ընթացքում:

Ընդ որում, բացարկի հիմքը պարզաբանվել էր ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանի կողմից տրված հարցի առիթով, և նշվել էր, որ բացարկը կապված չէ ՄԻԵԴ վճռի հետ ու պայմանավորված է ԲԴԽ անդամի նախորդ` վերացված որոշման հետ:

Այսինքն՝ ԲԴԽ-ն քննում էր դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն, երբ ինքը հրաժարվել էր վարույթ հարուցել հենց նույն հիմքի առկայության դեպքում:

Նախարարի ներկայացրած միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց նաև, որ գործի նյութերում բացակայում է ԲԴԽ 2023թ. հունվարի 26-ի որոշման մեջ արտացոլված դատական պրակտիկայի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթուղթը, որը հաստատվեց նաև դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնական գրությամբ:

Իրավիճակն անհաջող ձևով «փրկեց» ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, երբ Երանուհի Թումանյանցի կողմից այդ փաստաթղթին ծանոթ լինելու մասով հայտարարեց, որ որոշման նախագիծը կազմելուն ոչ բոլորն են մասնակից լինում, սակայն անտեսեց մի հանգամանք, որ որոշումը ստորագրելուց առաջ այն պետք է կարդալ, իսկ գործի նյութերում գոյություն չունեցող ապացույցը չի կարող արտացոլվել որոշման պատճառաբանական մասում (իհարկե, այս մասով երևի Դանիել Իոաննիսյանը հաղորդում կներկայացնի պաշտոնեական կեղծիքի մասով, չնայած Կարեն Թումանյանն այլ կարծիք ունի այդ մասին, իսկ Երանուհի Թումանյանցն էլ չէր մտաբերում, թե ինչպես ուսումնասիրեցին նյութերը, որ դրանք կողմերին չտվեցին ծանոթանալու համար, իսկ հետո էլ չդրվեցին գործի նյութերում):

Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին արդարացնելու օպերացիան՝ ԲԴԽ-ում

Իրավիճակը փրկելու անհաջող փորձ արեց նաև ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը, ով այդ փաստաթղթի բացակայությունը փորձում էր կոմպենսացնել այն փաստարկով, որ ուսումնասիրությունը չի կարող ապացույց լինել` բաց թողնելով այն հարցը, որ դա ուղղակի կապված էր կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքում դրված ՄԻԵԴ վճռի բովանդակության հետ, և բացի այդ՝ ԲԴԽ որոշումը ստորագրողները գիտակցում էին այդ փաստաթղթի ապացույց լինել-չլինելու հանգամանքը: Հետևաբար՝ վարույթ հարուցելուց առաջ, ինչպես նախորդ նախարարը, իսկ նախորդի ներկայացրած միջնորդությունը պնդելուց առաջ՝ նոր նախարարը պետք է ունենային դատական պրակտիկայի պատկերը, որ կարող էր երևալ բացառապես համապատասխան ուսումնասիրությամբ: Հենց այդ պատճառով էլ ԲԴԽ նախորդ կազմը 2023թ. գնացել էր այդ արկածախնդրությանը՝ չպատկերացնելով ՄԻԵԴ-ի արագ արձագանքը:

Միջնորդության ընթացքում պարզվեց նաև, որ ՄԻԵԴ վճիռների կապակցությամբ հարուցվել է ընդամենը վեց վարույթ, և ՄԻԵԴ-ին արդեն իսկ հետաքրքրում է դա:

Ընդ որում, 2008թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կայացված դեպքերով որևէ դատավորի լիազորություն չի դադարեցվել, իսկ մի դատավոր նույնիսկ ծառայողական առաջխաղացում է ունեցել, իսկ հանրային գերակա շահ ճանաչված տարածքների հետ կապված ՄԻԵԴ վճիռներով կարգապահական վարույթներ չեն հարուցվել, մինչդեռ նախկին փաստաբան, այսօր արդեն ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից ներկայացված դատավոր Վահե Գրիգորյանը մարդկանց ուղեղներն էր լվանում Մարտի 1-ի և հանրային գերակա շահ ճանաչված տարածքների գործերով:

Պարզվեց, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերության ղեկավար է, կարգապահական վարույթ հարուցելուց առաջ չէր պարզել, որ 2015թ. կայացված և 2016թ. մարտին ուժի մեջ մտած ՄԻԵԴ վճռի հիման վրա կարգապահական վարույթ կարող էր հարուցվել մեկ տարվա ընթացքում և դրանից հետո այլևս չէր կարող վարույթ հարուցվել:

Ինչևէ, արդարադատության նախարարությունը կարծես թե հակված չէր պատասխան տալու Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի իրավական մտքերի անհաջող թռիչքի համար, և բավարարվեցին ընդամենը նախորդ նախարարի ներկայացուցիչների դիրքորոշումները պնդելով, իսկ մնացած հարցերին պատասխանելով «տեղեկություններ չկան, կամ՝ ՄԻԵԴ վճռում նշված է» ձևաչափով:

Դա զարմանալի չէր, քանի որ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն անակնկալի եկան, երբ պատասխանող կողմի միջնորդություններից ակնհայտ դարձավ, որ տեղի է ունենում գործի նոր քննություն լրիվ ծավալով, և իրենք պետք է, փաստորեն, հիմնավորեն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնած և մյուս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից արդեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:

Ինչևէ, արդարադատության նախարարը ցանկություն չուներ փակելու Կարեն Անդրեասյանի հաշիվը՝ այդ հարցը թողնելով ԲԴԽ-ին, իսկ պատասխանողի ներկայացրած միջնորդություններն ու մարտավարությունն ուղված էին ՄԻԵԴ նոր դիմում ներկայացնելու համար հիմքերի հիմնավորումներն ապահովելուն:

Այսօր՝ 2025թ. նոյեմբերի 11-ին, հրապարակվելու է վերաբացված գործով ԲԴԽ որոշումը, և կարող ենք տեսնել դատական համակարգը հիմնովին կազմաքանդած Կարեն Անդրեասյանի ազդեցության աստիճանը ԲԴԽ ներկայիս կազմի վրա և նրա ի պաշտոնե արդարացումները միջազգային ատյաններում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test