«Կարծում եմ, որ ընդհանրապես, հայրենիքի պաշտպանությունը չպիտի քաղաքականացվի, որովհետեւ հայրենիքը բոլորինս է՝ անկախ նրանից, մենք ՔՊ-ական ենք, դաշնակցական, ՀՀԿ-ական, թե՝ եւ այլն»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ իր եւ Գեղամ Նազարյանի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ։
Այս համատեղ ներկայացրած նախագիծը ենթադրում է ՀՀ տոների եւ հիշատակի մասին օրենքում փոփոխություն։ Այդպիսով ենթադրվում է հայրենիքի պաշտպանության համար երբեւէ զոհվածների հիշատակը հարգելու մեկ օր սահմանել՝ հունվարի 27-ը, ՀՀ ԶՈՒ կազմավորման օրից մեկ օր առաջ։ Առաջարկվում է նաեւ այդ օրը ոչ աշխատանքային հայտարարել։
«Ընդդիմությունը ներկա չէ այս քննարկմանը, բայց ես լիահույս եմ, որ նախագիծը կընդունվի ԱԺ միաձայն քվեարկությամբ, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք ունենանք հարցեր, որոնց շուրջ ունենանք կոնսենսուս եւ ես կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելուն նվիրված օրի սահմանումը պիտի լինի այդ կոնսենսուսի մաս»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորները ձեռնպահ էին քվեարկել նախագծին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test