«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱԱԾ-ն պատրաստվում է քաղաքական հետապնդում իրականացնել Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում ավագանու «Մայր Հայաստանի» ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի եւ ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանի նկատմամբ։ Նրանք նախկինում այս համայնքի տարբեր բնակավայրերում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել։
Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստանի» շտաբի պետ Գեւորգ Ստեփանյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց թեկնածուների դեմ տեղի ունեցող պրոցեսներին, ասաց․ «Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի հանդեպ ինչ-որ պաշտոնեական դիրքի, պաշտոնի չարաշահման հետ կապված՝ 10 տարի առաջվա բան է, այդ մարդիկ Խոյ համայնքում հարգանք են վայելում: Այդպես, էլի, առաջադրվեցին, սկսվեց վախի դրսեւորում։ Դեռ բան չկա, ամեն պահի կարող են կարգավիճակ տալ կամ կսպասեն, տեսնեն՝ ընտրությունների օրն ով ինչ քվե է ստացել։ Ինչ ուզում է՝ թող անեն, ամսի 16-ին վաղարշապատցին իր ասելիքը կասի»։
Ըստ Ստեփանյանի՝ խոշորացված համայնքում իշխանությունների կողմից վարչական ահռելի ռեսուրս է կիրառվում․ ««Քաղաքացիական պայմանագրի» ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանն ընկել է ցնցումների մեջ, այսպիսի վարչական լծակ երբեք ոչ մի տեղ չի կիրառվել, անգամ Տիգրան Ավինյանը, որ 9 տոկոս ձայն էր հավաքել՝ այդքան վարչական լծակ կիրառելով մարդկանց բերում էր իր քարոզարշավին, էլի չկարողացավ: Մի քանի անգամ ավելի շատ է այստեղ։ Է՛լ դպրոցի ուսուցիչներին տեսնում են «Մայր Հայաստանի» քարոզարշավին` գործից հանում են, է՛լ տնօրեն, է՛լ փոխտնօրեն, հաց են տալիս, մեկ է` օգուտ չի տալու, այսքան վախի մթնոլորտ երբեք չի եղել, ուղղակի մարդիկ վախենում են մեզ բարեւեն, ասում են՝ 1 ժամ հետո ձեր տեսանյութերը կնայեն, գործից կհանեն»։
- Խոյ համայնքում ինչքա՞ն է Արգիշտի Մեխակյանի ռեյտինգը։
- Իրենք գիտեն, որ Էջմիածին քաղաքում պարտված են, քանի որ 7 տարի նույն ՔՊ-ականն էր, նույն ՔՊ-ականին մյուսով փոխարինելով՝ տարբերություն չկա։ Հիմա իրենք Խոյ խոշորացված համայնքը բերել են, միավորել են, որ այնտեղ Արգիշտի Մեխակյանը ձայներ հավաքի, բայց «Մայր Հայաստան» կուսակցությունն իրենց պլանները խառնել է։ Խոյ խոշորացված համայնքում՝ մեր ամենօրյա շփումում քաղաքացիներն ասում են, որ շատ գոհ են մեր թեկնածուների աշխատանքից, այնտեղ երկար տարիներ նրանք աշխատել են։
- Չկարողանալով հաղթահարել շեմը, թերեւս, կոալիցիայի ճանապարհով կգնան․․․․
- Իրենց քույր կուսակցությունը «Հանրապետությունն» է, իրենց ուշքնումիտքն այն է, որ անպայման «Հանրապետություն» կուսակցությունն անցնի, որպեսզի կարողանան կոալիցիա կազմել, բայց շտապեմ ասել, որ «Հանրապետությունն» անգամ շեմը չի կարող հաղթահարել։ «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ չկա առնչություն ոչ մի ձեւի։ Ով իրական ընդդիմադիր է, մենք պատրաստ ենք համագործակցելու, իսկ ՔՊ-ին եւ «Հանրապետությանը» պետք է այնպես անել, որ քաղաքացիները քվե չտան։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test