Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Երկրորդ նախագահին մի հարց ունեմ»․ Թաթուլ Հակոբյան mamul.am mamul.am

time
 «Երկրորդ նախագահին մի հարց ունեմ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նարեկ Կարապետյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին բուռն են արձագանքում իշխանական շրջանակներն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը: Ենթադրում եմ, որ այդ երեք գործիչներին են տեսնում ՀՀ իշխանությունները որպես մյուս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ զրույցներին տարբեր տեսանկյուններից պետք է մոտենալ: Ես, օրինակ, դրանք դիտում եմ որպես մեր պատմության հետազոտող: Այդ հարցազրույցներից որևէ մեկը ինձ չեն նյարդայնացնում, ինչպես չեն նյարդայնացնում ՀՀ վարչապետի վրա-վրա տասը ստատուսները և հարցազրույցները: Երեկ ճանապարհին հասցրեցի լսել երկրորդ նախագահին: Շատ հետաքրքիր կտորներ կային, որոնց պետք է վերապահումներով մոտենալ, ինը անում եմ գործող վարչապետի, երրորդ նախագահի և մյուս պետական, քաղաքական գործիչների դեպքում նաև: Հետազոտողը կարողանում է համադրել նույն նախագահի 2020, 2021, 2022, 2023, 2024 և 2025 թվականների հարցազրույցներն ու մեկնաբանությունները և տեսնել հակասությունները: Երկրորդ նախագահին մի հարց ունեմ, որն ուզում եմ տալ այստեղ, իմ էջում. - Պարոն Քոչարյան, Դուք ասում եք, որ պետք էր կառչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի տեքստից: Չեք պատկերացնի, թե ինչքանով եմ Ձեզ հետ համաձայն: Բայց ինչու, Դուք և Ձեր թիմակիցները այն անվանեցիք կապիտուլյացիա, իսկ հինգ տարի անց համարում եք հրաշք փաստաթուղթ: Եթե այն օրերին ես, այլ մարդիկ գրեին, որ նախկին նախագահները պետք է պաշտպանեն վարչապետ Փաշինյանին պարտադրված թուղթը, ապա Ձեր կողմնակիցները մեզ կուտեին՝ մեղադրելով բազմաթիվ մեղքերի, այդ թվում՝ նիկոլական լինելու մեջ: Հիմա Դուք, պարոն նախագահ, հինգ տարի անց ընդունում եք, որ պետք էր կառչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի տեքստից»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test