Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Շպարգալկա է դուրս բերել ու բռնվել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Շպարգալկա է դուրս բերել ու բռնվել

Արդարադատության նախարարության «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում նախորդ ամիս մի մեծ միջադեպ է տեղի ունեցել։ Մեզ պատմեցին, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները հերթական անգամ այդ ՊՈԱԿ-ում հոկտեմբերի կեսերին մասնակցել են դասընթացների եւ վերջում ստուգարք հանձնել, որից առաջ էլ միջադեպը տեղի է ունեցել։ Հարկադիրի աշխատակիցներից մեկը, որը մասնակցել է այդ դասընթացներին, ՊՈԱԿ-ի ներսում մարդ է ունեցել, խնդրել է՝ ստուգարքի ժամանակ թաքուն վերցնել` գողանալ թեստային առաջադրանքների հարցուպատասխանները, փոխանցել իրեն, որպեսզի կարողանա դրանց միջոցով ստանալ ստուգարքը։ ՊՈԱԿ-ի այդ աշխատակիցը հանցավոր համաձայնության է գնացել` գողանալով եւ փորձելով իր հետ դուրս բերել պատասխանները: Եվ երբ թղթապանակը թեւի տակ դուրս գալուց է եղել, ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակից «բռնել է գողին», որից հետո մեծ վիճաբանություն է ծագել, եւ բանը հասել է քաշքշուկի։ Ուշագրավն այն է, որ նախարարությունն այս միջադեպով չի զբաղվել, չեն էլ պատժել թեստերի գողին, մինչդեռ գողին բռնողը (Տաթեւիկ անունով) միջադեպից հետո ազատման դիմում է գրել եւ հեռացել ՊՈԱԿ-ից։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են վերջին անգամ նման դասընթաց կազմակերպել։ Մեզ ուղարկեցին իրենց կայքում հրապարակված տեղեկատվության հղումը, որտեղ մասնավորապես նշված է․ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները հոկտեմբերի 13-17-ը մասնակցել են արդարադատության նախարարության «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հանրային ծառայողների համար կազմակերպված հատուկ ուսուցման դասընթացներին։ Հրազեն եւ օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու եւ գործադրելու ամենամյա հատուկ ուսուցման դասընթացներին մասնակցել է Ծառայության 35 աշխատակից։ Նրանք ծանոթացել են հրազենի եւ հատուկ միջոցների գործադրման պայմաններին, վարժաձեւերին, հրազենային եւ այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն ցույց տալու հմտություններին, արտակարգ պայմաններում արդյունավետ հաղորդակցման, ինչպես նաեւ՝ սթրեսի եւ ժամանակի կառավարման հմտություններին։ Աշխատակիցները մասնակցել են նաեւ հրաձգության գործնական դասընթացներին։ Դասընթացի ավարտին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողները հանձնել են ստուգարք՝ թեստավորման եւ կրակային պատրաստվածության ստուգման միջոցով»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test