ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով դատական նիստերից մի ուշագրավ հանգամանք էլ է պարզ դառնում, ինչի մասին թեև խոսվել է, սակայն դրա փաստական արձանագրումները նիստերից են նկատելի: Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են՝ մի գումարտակ հարավ են ուղարկել, մյուս գումարտակը՝ հյուսիս, բրիգադի ՀՕՊ-ը՝ կենտրոնական ուղղություն, հակատանկային մարտկոցը՝ լրիվ այլ: Ու այդպես շարունակ: Բրիգադը՝ որպես զորային կարևոր օղակ, իր մարտունակությունն ապահովում է կառուցվածքին հատուկ ստորաբաժանումների ձևավորման և առկայության պայմաններում` ՀՕՊ խնդիրների ապահովումից մինչև հետախուզություն: Երբ դրա տարբեր օղակներ չեն գործում, այլընտրանքով էլ չեն ապահովում, բրիգադի խնդիրը կատարելու հնարավորությունը կտրուկ նվազում է: 44-օրյա ողջ ընթացքում, ոչ միայն ռեզերվայինի կարգավիճակ ունեցող զորամիավորումներն իրենց ողջ կազմով մարտի մեջ մտնելու հնարավորություն չեն ունեցել, դրա առանձին զորամասեր էլ, տարբեր որոշումներով, մասնատվել են և ցրվել են ճակատի տարբեր ուղղություններով: Մի պատերազմի ընթացքում 3-4 պատերազմ պարտվելու տապալումներ են եղել, որի գլխավոր պատասխանատուն (ները) ոչ միայն ազատության մեջ են, դեռ մի բան էլ հոխորտում են, տարօրինակ ինքնավստահություն դրսևորում»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test