Վերջին 5 տարիներին մենք` լրագրողներս, պարբերաբար փորձել ենք պարզել, թե մեր բանակն ինչ վիճակում է, արդյո՞ք միլիարդների հասնող զենքի ու զինտեխնիկայի կորուստն այս ընթացքում լրացվել է` կարողանո՞ւմ են զենք գնել դրսից կամ արտադրել Հայաստանում:
Արդյո՞ք մարդուժի կորուստները լրացված են, արդյո՞ք մեր երկրի սահմանները բավարար պաշտպանված են, ի՞նչ պայմաններում են ծառայում մեր զինվորները (Ազատ գյուղի ողբերգությունից հետո դա առավել ակտուալ դարձավ): Բայց պաշտպանության նախարարությունն այս տարիներին անառիկ բերդի է վերածվել, որի հիմնական թշնամին լրագրողն է, եւ որից որեւէ տեղեկատվություն ստանալն անհնարին է:
Անգամ քանիցս գրել ենք, որ խելացի իշխանությունն իր գնած զենքը, մեկին տասը բազմապատկած, կներկայացներ եւ իր բանակի հզորությունն էլ պարբերաբար ի ցույց կդներ, որ թշնամին չհամարձակվեր թերագնահատել մեզ, եւ մտքով չանցներ ոտնձգությունների գնալ սահմանին: Բայց դե՝ այս իշխանությունն ի՞նչն է ճիշտ անում, որ դա ճիշտ անի: Ճիշտ հակառակը` շարունակ ներշնչում են, որ մենք թույլ ենք, բանակ չունենք, զենք չունենք, որպեսզի պատերազմից սարսափահար ժողովուրդը համաձայնի բոլոր զիջումներին, միայն թե մեզ վրա չհարձակվեն, քանի որ մեզ ներշնչել են, որ դրա արդյունքում անպայման կպարտվենք: Բայց պարզվեց, որ այս հարցում էլ են մեզ խաբել:
Հենց Սերժ Սարգսյանը խոսեց բանակի մասին, Նիկոլ Փաշինյանը սկսեց զինվոր-ռոբոտների նկարներ դնել եւ հրավիրել 50 հոգանոց խմբերի` բանակում էքսկուրսիայի: Իսկ սահմանադրությունը գրող, ՆԳՆ-ն բարեփոխող Դանիել Իոաննիսյանն էլ իր էջում թվարկեց այն հզոր սպառազինությունը, որն այս տարիներին ձեռք է բերվել: Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ էիք հասարակությունից թաքցնում այդ ամենը եւ ինչո՞ւ եք հիմա բացահայտում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test