Չնայած հանրության որոշ շրջանակներ քննադատեցին Սերժ Սարգսյանին` 7 ժամանոց հարցազրույցում ասված ու չասված որոշ մտքերի համար, մանավանդ՝ նրա, որ չասաց, թե ինչու 2018-ին այդքան հեշտ զիջեց իշխանությունը Փաշինյանին, սակայն ՀՀԿ-ում կարծում են, որ նա ասել է ամեն ինչ:
Իսկ գլխավոր ասելիքն այն էր, որ ցրվեն բոլոր կասկածները, թե իշխանափոխության, հետեւաբար՝ Արցախի կորստի հարցում դերակատարը Ռուսաստանն էր։ Որ հասկացվի՝ «հզոր» ուժեր են աշխատել` ի դեմս Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի: Իսկ ամենակարեւորը, որ Սարգսյանը պատմել է, թե Փաշինյանն իշխանափոխության օրերին ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկուն ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե փողոցը հանդարտեցնի, բայց ինքը մերժել է առաջարկը:
Սարգսյանն ասել է, որ ինքը նման առաջարկ չի արել, եւ չի բացահայտել, թե ով է արել, բայց բոլորը հասկացան, որ առաջարկն արվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:
Սարգսյանն ասել է նաեւ. «Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ էր ՌԴ-ն ձեռնպահ մնում. որովհետեւ նրանք համարում էին, որ բոլոր` նույնիսկ ժողովրդական ընդվզման պարագայում, եթե ես թողնեմ պաշտոնը, ապա այդ պաշտոնին լինելու է ռուսամետ գործիչ՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, եւ դա մեծ ողբերգություն չէ։ Ողբերգություն կլինի, եթե Հայաստանում հակառուսական մեծ տրամադրություններ առաջանան»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test