Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կապանում անցկացվեց «Կուրկուտի» 6-րդ փառատոնը. ողջ հասույթն ուղղվեց բարեգործության news.am news.am

time

Կապանի համայնքապետարանն արդեն 6-րդ տարին կազմակերպել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված կապանյան ավանդական ճաշատեսակի՝ «Կուրկուտի»փառատոնը: Առաջին անգամ փառատոնը 2019 թվականին է անցկացվել:

«Կուրկուտը, մեր ավանդական կերակրատեսակն ավելի ճանաչելի դարձնելու համար 2019 թվականին նախաձեռնեցինք փառատոն։ Առաջին փառատոնը շատ լավ կայացավ, որոշեցինք, որ պետք է ավանդական դարձնենք միջոցառումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ նշելով, որ փառատոնին մասնակցելու համար մայրաղաքաքից ու տարբեր մարզերից բազմաթիվ քաղաքացիներ են ժամանում Կապան:

Միջոցառման ընթացքում փառատոնի մասնակիցները համտեսեցին նաև տեղում պատրաստվող ավանդական լավաշ, տարբեր տեսակի ուտեստներ և քաղցրավենիքներ, ինչպես նաև ինքնաեռով տարբեր խոտաբույսերով պատրաստված անուշահամ թեյ։

Այս տարի առաջին անգամ իրականացվեց կուրկուտի և այլ ապրանքատեսակների վաճառք։

«Այս տարի որոշեցինք կազմակերպել տոնավաճառ։ Իհարկե, կուրկուտը վաճառվում է շուկայականից շատ ավելի ցածր գնով։ Տոնավաճառի նպատակը գոյացած ամբողջ գումարը բարեգործության ուղղելն է»,–ասաց Կապանի համայնքապետը՝ նշելով, համայնքապետարանը նախատեսում է փառատոնի ընթացքում գոյացած գումարով բնակարան գնել հանրակացարանում ապրող քույր և եղբոր համար։

Փառատոնի ընթացքում կուրկուտ պատրաստող 20 վարպետները ներկայացրին իրենց պատրաստած կուրկուտը, իսկ ժյուրիի անդամները ընտրեցին ամենահամեղը: Տարվա լավագույն կուրկուտ պատրաստող մրցանակին արժանացավ Կառլեն Մարտիրոսյանը՝ Ծավ գյուղից:

«Կուրկուտի առաջին փառատոնին 9 խոհարար էր մասնակցում։ Այս տարի արդեն կուրկուտի 20 վարպետ է մասնակցում փառատոնին։ Ուրախալին այն է, որ երիտասարդ մասնագետներ են ընդգրկվել, ցանկանում են իմանալ կուրկուտ պատրաստելու գաղտնիքները»,–ասաց Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի առաջատար մասնագետ Նառա Մելքումյանը։

Միջոցառումը ուղեկցվեց երաժշտական համարներով. ելույթ ունեցան Barbar band-ը, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը և Արսեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test