Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արդարադատության քողի ներքո… hraparak.am hraparak.am

time
Արդարադատության քողի ներքո…

Ներկայացնեմ տեղեկատվություն դատական համակարգից. Գլխավոր դատախազությունը որոշել է վերաբացահայտել ջավախահայ դաշնակցական, ազատամարտիկ Պողոս Պողոսյանի սպանությունը: 24 տարի առաջ այն կատարվել է ՀՀ երկրորդ նախագահի թիկնապահների կողմից «Առագաստ» սրճարանի զուգարանում: Բայց մեղադրյալների աթոռին հայտնվեց դրանցից միայն մեկը ու ստացավ պայմանական: Այդ կապակցությամբ դատախազությունը դիմել է վրացական իշխանություններին սպանվածի աճյունը արտաշիրիմելու խնդրանքով: Դրա անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես, սնգլիացի Սթիվեն Նյուտոնի՝ այս տարվա գարնանը տրված լրացուցիչ ցուցմունքի հիման վրա: Սպանության իրական պատճառի բացահայտումը մեկ այլ հանգամանքում կարող էր ընկալվել որպես արդարադատության հաստատում: Բայց, իհարկե, ոչ այս դեպքում:

Տվյալ դեպքում առկա է հնարավոր բոլոր տարբերակներով երկրորդ նախագահին հարվածելու և նրան կրկին բանտ ուղարկելու նպատակ: Ենթադրում եմ, որ հենց դրա համար են որերորդ անգամ անհանգստացրել անգլիացուն և նրանից կրկին ցուցմունքներ ստացել, և եթե չեմ սխալվում, հեռավար տարբերակով: Բայց 2001-ին, երբ տեղի ունեցավ այդ «անզգույշ» սպանությունը, դրան առաջինը անդրադարձավ ոչ թե Նիկոլի ընտանեկան ՀԺ-ն, այլ «Առավոտ» օրաթերթը: Չնայած դրա մասին խոսում էր ողջ Երևանը, բայց միայն շշուկով՝ այնքան մեծ էր վախը Քոչարյանից: Բայց ժամանակները փոխվել են, փոխվել են նաև կարգավիճակները: Եվ երբեմնի «դուխով» Նիկոլը, ով վաղուց արդեն վերածվել է «խեղճ հարիֆի», սակայն իշխանության շնորհիվ կարող է արդարադատության քողի ներքո լուծել անձնական խնդիրներ: Այն է՝ Քոչարյանից վրեժ լուծելու խնդիրը:

Իսկ ինչու հենց հիմա հարցին դժվար չէ պատասխանելը՝ եթե հիշենք ամսաթիվը: Երկու օր շարունակ մամուլն ու Ֆեյսբուքը լցված են նոյեմբերի 9-ի (10-ի) եռակողմ՝ կապիտուլյացիոն հայտարարության վերաբերյալ նյութերով: Հերթական անգամ հիշեցնելով մեզ, որ ֆեյսբուքյան «հաղթելու ենք» գրառմամբ, արծրունիական «գյուռբագյոռ անելու» (և այլն) արտահայտությամբ գործող իշխանությունը 44 օր խաբում էր սեփական հասարակությանը՝ մարտի դաշտում պարտությունները ներկայացնելով որպես հաղթանակներ: Նախորդ օրը նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ «հաղթելու ենք» հեշթեգի նախաձեռնողը գերագույն հրամանատարը չէր: Պատկերացնո՞ւմ եք՝ այդ օրերի ՊՆ խոսնակ Արծրունն այնքան դուխով էր, որ կարող էր բանի տեղ չդնել գերագույնին: Իսկ հետո էլ նշանակվել ավելի բարձր պաշտոնի ու հրավիրվել «նորաձև կրթության» սեանսների:

Ինչևէ, 24 տարի առաջվա սպանության դրվագը «վերակենդանացնելու» իմաստը եռակողմ հայտարարության վերաբերյալ ձայները լռեցնելն է: Բայց քանի որ իշխանության շտեմարանում այլևս աղմկալից տեսարաններ չկան, ստիպված ընկել են 24 տարվա պատմության հետևից: Բայց Նիկոլի հրամանատարությամբ բազմահազար զոհերի խորապատկերին մեկ հոգու դաժան սպանությունն ու անարդարացի դատավճիռը տարփողելը եղանակ փոխել չի կարող: Եթե դա 24 տարի առաջ շոկ էր ինձ համար, ապա 44-օրյա խայտառակությունից հետո այն այլևս չի կարող դիտարկվել որպես նշանակալից երևույթ: Ու իրենով ծածկել բազմահազար զոհերի առումով վիշտը, ինչպես նաև պետության անկման սպառնալիքները: Չգիտեմ, թե ով է Նիկոլին խորհուրդ տվել վերաբացելու այդ գործը, բայց դա, վստահաբար, որևէ օգուտ չի կարող տալ:

ՀԳ. Զարմանալի է, թե որքան նման են միմյանց հետխորհրդային «ժողովրդավարներ» Նիկոլն ու Ուկրաինայի նախագահ Զենսկին: Առաջինը 44-օրյա պատերազմի վերջին օրերին էլ, Արծրունու դեմքով, հայտարարում էր հաղթելու մասին, երկրորդն այս օրերին ՌԴ նախագահ Պուտինին ներկայացնում է որպես պատային իրավիճակում գտնվողի, չնայած ինքը կորցնում է Դոնբասի նաև արևմտյան մասը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test