Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նարեկ Կարապետյանը Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում խեղաթյուրել է փաստերը fip.am fip.am

time

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ասել է. «Ինչո՞ւ էր արքեպիսկոպոսներից մեկը բանտարկվել, քանի որ 4 տարի առաջ մի հարցազրույցում նա ասել էր, որ վարչապետը պետք է փոխվի։ Երկրորդ արքեպիսկոպոսը բանտարկվել էր, որովհետև 3 կամ 5 տարի առաջ նա մասնակցել էր վարչապետի դեմ կազմակերպված ցույցի»։

Կարապետյանը խոսում է արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի և Բագրատ Գալստանյանի մասին։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Նարեկ Կարապետյանը սխալ տեղեկություն է հայտնել․ արդյունքում արքեպիսկոպոսների հետ կապված իրավիճակը խեղաթյուրված է ներկայացվել Կարլսոնին ու նրա ունկնդիրներին։

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար:Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում չէր ընդունել մեղադրանքը։

Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 3-ին «Գալա» հեռուստաընկերությանը Աջապահյանը ասել էր«Ուրեմն իմ էս վերջին 6 տարվա գործունեությունից պարզ չի որ ես ինչ եմ ասում, քանի անգամ ասեցի բացեիբաց, ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի, և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին․․․»։

Այնուհետև նույնաբովանդակ մեկ այլ հարցազրույցում արդեն 2025 թվականի հունիսի 21-ին կրկնում է«Զավթելու կոչ չեմ արել, ես կոչ եմ արել հեղաշրջման, դա (իշխանության) զավթելու կոչ չի, ուժային կառույցներին ասել եմ․ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք, չեն փրկում․․․»։

Այսպիսով, Նարեկ Կարապետյանի պնդումը, թե «արքեպիսկոպոսներից մեկը բանտարկվել է, քանի որ 4 տարի առաջ մի հարցազրույցում նա ասել էր, որ վարչապետը պետք է փոխվի», սխալ է, քանի որ բարձրաստիճան հոգևորականի հայտարարությունը չի եղել 4 տարի առաջվա վաղեմության և բացի այդ, առաջադրված մեղադրանքը և արդյունքում կայացված դատավճիռը համարվում է ծանր հանցանք և ոչ թե ընդամենը վարչապետին փոխելու անհրաժեշտության մասին հայտարարություն։

Ինչ վերաբերում է Բագրատ Գալստանյանի մասին հայտարարությանը, թե «երկրորդ արքեպիսկոպոսը բանտարկվել էր, որովհետև 3 կամ 5 տարի առաջ նա մասնակցել էր վարչապետի դեմ կազմակերպված ցույցի», ապա դա այդքան էլ այդպես չէ։ Բագրատ Գալստանյանը, որը նախկինում Տավուշի թեմի առաջնորդն էր, ընդդիմանում էր Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին ու 2024 թվականի գարնանը «Սրբազան պայքարի» շրջանակներում նախաձեռնել էր երթ՝ Կիրանցից Երևան, որը հասունացավ՝ վերածվելով բողոքի ակցիաների Երևանում։

Այս տարվա հունիսին իրավապահ մարմինները հայտարարեցին, որ «Սրբազան պայքարի» ղեկավարներն ու մասնակիցները փորձել են առանձին գործողությունների պլանավորման միջոցով «զավթել իշխանությունը»։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, «Սրբազան պայքարի» մասնակիցները և ղեկավարները ՀՀ-ում պլանավորել են ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ: Նրանք չեն ընդունում մեղադրանքը։

Այսպիսով, Նարեկ Կարապետյանը Թաքեր Կարլսոնին և նրա լսարանին սխալ տեղեկություններ է փոխանցել՝ խեղաթյուրելով իրադարձությունների պատկերը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test