Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանում որքա՞ն ժամանակ կկարողանան կուտակել արևային էներգիան․ պարզաբանում է մասնագետը sputnik sputnik

time
Հայաստանում որքա՞ն ժամանակ կկարողանան կուտակել արևային էներգիան․ պարզաբանում է մասնագետը
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2026 թվականը չի խոչընդոտի քաղաքացիների կողմից արևային համակարգի տեղադրմանը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։
Նշենք, որ հասարակության շրջանում խոսակցություններ կան, որ 2026թ–ից սկսած ոչ ցածր հզորություն ունեցող պանելներն են թույլատրելու տեղադրել, իսկ պետությունն էլ թույլ չի տալու լրացուցիչ արտադրած հոսանքը կուտակել ձմռանը ծախսելու համար։
«Խոսքն օրենսդրական մի նախաձեռնության մասին է, որը դեռևս չի ընդունվել։ Պետությունը ՀՀ էներգետիկ անվտանգության և հուսալիության բարձրացման նպատակով քայլեր է մշակել։ Մինչև 2026 թվականը պետությունը չի խոչընդոտի, որպեսզի մարդիկ տեղադրեն արևային կայաններ, բայց ասում է նաև, որ մինչև 7-8 տարի հնարավորություն կտա, որպեսզի մարդիկ կուտակեն իրենց ավելցուկը։ Դրանից հետո արդեն անցնելու է ամսական հաշվարկի սկզբունքին։ Այսինքն՝ յուրաքանչյուր ամիս իր արտադրած և սպառած էլեկտրաէներգիայի վերջնահաշվարկ է իրականացվելու»,- նշեց Աբրահամյանը։
Նա ընդգծեց՝ եթե քաղաքացին ավելի շատ արտադրի, քան սպառի, այդ մասով իրեն փոխհատուցում է տրամադրվելու։ Եթե հակառակը՝ ապա նա վճարելու է ՀԷՑ-ին։
ՏԿԵՆ-ն պաշտոնյան ընդգծեց նաև, որ ՀՀ-ում վերջին տարիներին արևային էներգետիկայի ոլորտը լայն թափով զարգացում է ապրել։ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին արդեն միացված են 1045 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ, ինչը ռազմավարությամբ նախատեսված ցուցանիշի գերակատարում է։
Արևային էներգիան ատոմակայանին այլընտրանք չէ. փորձագետը` Փաշինյանի հայտարարության մասին
Աբրահամյանը նշեց, որ արևային կայանների կառուցման բուռն զարգացումը երկրի էներգետիկ համակարգի օպերատիվ կառավարման տեսանկյունից որոշ խնդիրների է հանգեցրել, սակայն դա չի նշանակում, որ ամբողջ վերականգնվող էներգետիկայի զարգացումը կանգնելու է։
«Կառավարությունն ու նախարարությունն ուղիներ են փնտրում, որպեսզի հնարավորություն ընձեռվի այդ մասնաբաժինն ավելի շատացնելու։ Հիմնական գործոններից մեկն ամբողջ աշխարհում զարգացող կուտակիչ համակարգերն են՝ ապիլյացիոն կայանները։ Ներկայում կառավարությունը մեծ աշխատանքներ է տանում` դրանց համար իրավական դաշտը կարգավորելու, որպեսզի կարողնանք ներդնել այդ կուտակիչ կայանները։ Դա էլ իր հետ կբերի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների էլ ավելի զարգացման ու Հայաստանում դրանց կշռի ավելացման»,- նշեց Աբրահամյանը։
ՏԿԵ նախարարության ներկայացուցիչը նաև հիշեցրեց, որ պետությունն արդեն մի քանի տարի է՝ սուբսիդավորման ծրագիր է իրականացնում, որի շրջանակում քաղաքացիները, վարկային միջոցներով արևային կայաններ ձեռք բերելու դեպքում, ստանում են տոկոսների սուբսիդավորում։ Այդ սուբսիդավորման չափը մարզերում, հատկապես սահմանամերձ շրջաններում ավելի բարձր է, քան Երևանում։ Սահմանամերձ հատվածում սուբսիդավորումը 14 տոկոս է, Երևանում` 9 տոկոս, քաղաքային հատվածներում՝ 11, իսկ գյուղական համայնքներում՝ 12 տոկոս։
ՀՀ–ում քննարկում են արևային էներգիայի արտոնյալ ցերեկային սակագների հնարավորությունը
Արևային կայանների տեղադրումը սուբսիդավորելու ծրագրի մեկնարկից ի վեր (2020 թվական) 34 000-ից ավելի շահառու է գրանցվել։ Մասնակցության առումով ակտիվ են Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերի և Երևանի բնակիչները։
Ծրագիրը դադարեցվել է 2025 թվականի ամռանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test