Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թումոն հայկական բրենդներից մեկն է, որն արտահանվում է այլ երկրներ. ԵՄ պատվիրակության ղեկավար aravot.am aravot.am

time
Թումոն հայկական բրենդներից մեկն է, որն արտահանվում է այլ երկրներ. ԵՄ պատվիրակության ղեկավար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» հանդիպման ժամանակ իր խոսքում նշեց, որ տեւական ժամանակ աշխատում են ԵՄ-ի հետ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ, եւ մասնավորապես հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումները սկիզբ են առել համատեղ ծրագրերի շրջանակում, ու այդ բարեփոխումներն այսօր արդեն արձանագրել են արդյունքներ, որոնք օրինակելի եւ ուսանելի են տարբեր երկրների համար։ Նախարարի ձեւակերպմամբ, խոսքը վերաբերում է հատկապես հանրակրթության չափորոշչի բարեփոխմանը։

«Ուրախ եմ, որ համատեղ ջանքերով կարողանում ենք հաղթահարել դժվարություններն ու առաջ գնալ, եւ այսօր էլ դրա տրամաբանական շարունակությունը բյուջետային աջակցության այն ծրագիրն է, որ միասին իրականացնում ենք, եւ որն ուղղված է նույն նպատակների շարունակությանը: Այն ամրապնդում է հանրակրթության նոր չափորոշչի տրամաբանությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր երեխաների բարձրորակ կրթության համար»,-ասաց նախարարը: Խոսելով կրթության ռազմավարությունից՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ այն մեր երկրի կարեւոր փաստաթղթերից է :

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի ձեւակերպմամբ, մարդկային կապիտալի եւ կրթության մեջ ներդրումներ անելը համատեղ աշխատանքի կարեւոր առաջնահերթություններից է եւ Հայաստանի համար գերակա ուղղություններից մեկը։ «Երկրի դիմակայունության համար կարեւոր է ներդրումներ անել հմտությունների ու կարողությունների զարգացման մեջ, ինչպես նաեւ ուժեղացնել քաղաքացու դերը, երեխաների քաղաքացիական կրթությունը: Օրերս նախարարի հետ մասնակցում էինք մեդիագրագիտության շաբաթի մեկնարկին…Նա ասաց, որ կրթությունը քաղաքացիներին պետք է պատրաստի ժողովրդավարության համար, որն ըստ իս՝ էական բաղադրիչ է, որովհետև ժողովրդավարական արժեքներ կիսելը, միասին աշխատելով կառույցներն ուժեղացնելը մեր համատեղ աշխատանքի կարեւոր բաղադրիչներից է… Մեզ պետք են քաղաքացիներ, որոնք պետք է հասկանան, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը »,- ասաց Վասիլիս Մարագոսը։

Ի թիվս այլնի՝ նա անդրադարձավ նաեւ վիզաների ազատականացմանը: ԵՄ պատվիրակության ղեկավարն ասաց, որ ներկայումս ԵՄ-ն միայն Հայաստանի հետ է քննարկում վիզաների ազատականացման հարցը, ինչը երկկողմ հարաբերությունների առումով կարեւոր նվաճում է։ Ընդգծեց, որ Հայաստանում աջակցում են ոչ միայն կրթության, այլեւ մյուս ոլորտներին եւ ուղղություններին:

Ինչ վերաբերում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, Մարագոսի ձեւակերպմամբ՝ այն հայկական բրենդներից մեկն է, որ արտահանվում է այլ երկրներ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test