Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն ու «Mazda»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը, ինչի հետևանքով մեկ այլ էլեկտրասյուն նույնպես վնասվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Հ.-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ագավ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մանուկ Խաչատրյանն ու պարեկ Նվեր Գրիգորյանը: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն: Էլեկտրասյան կոտրվելու հետևանքով նաև վնասվել է մեկ այլ բետոնե էլեկտրասյուն: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Նաիրիի մասնաճյուղի աշխատակիցները՝ գլխավոր ինժեներ Գոռ Բաղյանի գլխավորությամբ: Էլեկտրոցանցի աշխատակիցները ժամանակավորապես հոսանքազրել են նշված տարածքը և արդեն աշխատանքներ են սկսել՝ վնասված էլեկտրասյուները նորով փոխարինելու ուղղությամբ: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։