Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Միշիկի կադրերին քննադատում է` գնում Միշիկի կադրերի մոտ հարցազրույցի hraparak.am hraparak.am

time
Միշիկի կադրերին քննադատում է` գնում Միշիկի կադրերի մոտ հարցազրույցի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում քննադատել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, իր բնորոշմամբ` «Միշիկի և Ռոբոյի ձեռամբ ֆինանսավորվող անձերին» հարցազրույց տալու համար: Խոսքը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի «Իմնեմնիմի» հաղորդմանը Սերժ Սարգսյանի տված 7 ժամանոց հարցազրույցի մասին է, որը բուռն արձագանք առաջացրեց ՔՊ-ում. ՔՊ առաջնորդը մեկ տասնյակից ավելի ստատուսներ գրեց, բոլոր ՔՊ-ականները, այդ թվում` Ալեն Սիմոնյանը հերթով անդրադարձան եւ հատկապես թիրախավորեցին հարցազրույցը վարողներին, նրանց անվանելով «Միշիկի կադրեր, Միշիկից ֆինանսավորվողներ»:

Սակայն պարզվեց, ինքը` Սիմոնյանն էլ առանձնապես չի խորշում Միքայել Մինասյանի հետ ասոցացվող անձանցից եւ որոշել է հարցազրույց տալ «Արմքոմեդիին»:

Հիշեցնենք, որ Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանն իրենց կենսագրությունը սկսել են Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եւ աշխատել են նրա փեսայի հետ առնչություն ունեցող թիվիներում, մասնավորապես` «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Այնպես որ նրանք ավելի շատ են «Միշիկի կադր», քան Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Մենք Նարեկ Մարգարյանից հետաքրքրվեցինք` իրո՞ք Ալեն Սիմոնյանն առաջիկայում իրենց հյուրն է լինելու եւ ինչ հարցեր են քննարկելու նրա հետ: Պարզվեց, Ալեն Սիմոնյանն արդեն նկարահանվել է Սերգեյ Սարգսյանի և Նարեկ Մարգարյանի հեղինակած «Լուրջ քասթ» հաղորդման շրջանակներում. «Տենց երևի թեմա չմնաց, որ չխոսենք: Նկարահանումը քիչ առաջ վերջացավ, կիրակի կլինի եթերում»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test