Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վարչապետի աշխատակազմը պնդում է, թե արտասահմանյան լրատվամիջոցների՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների համար պետական բյուջեից որեւէ գումար չի վճարվել aravot.am aravot.am

time
Վարչապետի աշխատակազմը պնդում է, թե արտասահմանյան լրատվամիջոցների՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների համար պետական բյուջեից որեւէ գումար չի վճարվել

2018-24 թվականներին՝ արտասահմանյան լրատվամիջոցների՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների համար պետական բյուջեից որեւէ գումար չի վճարվել․ այս պատասխանն են Aravot.am-ին փոխանցել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հարցը հանրային հետաքրքրության առարկա դարձավ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցից հետո։ Իշխանական շրջանակներից մեղադրեցին «Մեր ձեւովին» «վճարովի հարցազրույց» կազմակերպելու համար։ Հակընդդեմ կոչը չուշացավ։

«Ի դեպ, իշխանություններին կոչ ենք անում հրապարակել, թե վերջին յոթ տարիների ընթացքում պետբյուջեի միջոցներից որքան գումար է հատկացվել արևմտյան տարբեր պարբերականներում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները կազմակերպելու և վերջինիս «մտքի գոհարները» հրապարակելու համար»,- ասել էր շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ հստակեցնելով, որ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի վրա գումար չի ծախսվել։

Aravot.am-ը ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանում էր խնդրել։ Հետաքրքրվել էինք՝ 2018-24 թվականներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որքա՞ն հարցազրույցներ է տվել արտասահմանյան պարբերականներին․ «Հնարավորության դեպքում՝ ակնկալում ենք ստանալ ցանկն ամբողջությամբ»։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ 2018-24 թվականների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր հարցազրույցները հրապարակված են primeminister.am կայքում, «հարցազրույց» բաժնում։

Հարցրել էինք՝ այդ հարցազրույցների կազմակերպման վրա որքա՞ն գումար է ծախվել ՀՀ պետական բյուջեից։ Ինչպես նաեւ հետաքրքրվել էինք՝ վերլուծություններ արվե՞լ են, ի՞նչ արդյունավետություն են ունեցել այդ հարցազրույցները, որքա՞ն է գնահատվում դրանց օգտակար գործողության գործակիցը։

Մեր վերջին հարցին որեւէ պատասխան չի հնչել։ Ենթադրում ենք, որ վերլուծություններ չեն արվել կամ էլ գուցե եզրակացությունները բարենպաստ չեն, ուստի չեն հանրայնացվում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test