Ֆասթ Բանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է ՊՈՍ (PoS) տերմինալների միջոցով իրականացվող շրջանառության հիման վրա տրամադրվող բիզնես վարկ կամ վարկային գիծ։ x6 վարկատեսակը տրամադրվում է վերջին 6 ամիսների ընթացքում ՊՈՍ տերմինալների (ինչպես Ֆասթ Բանկով, այնպես էլ ՀՀ այլ բանկերով սպասարկվող) միջոցով իրականացված միջին ամսական շրջանառության առավելագույնը վեցապատիկի չափով: x6 վարկատեսակը հնարավոր է ձեռք բերել երկու արժույթով՝ ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար։ Դրամով տրամադրվող վարկի գումարը կարող է կազմել 500 հազարից մինչև 50 մլն դրամ, իսկ դոլարով՝ 1200-ից մինչև 100 հազար դոլար։ Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը դրամի դեպքում կազմում է 13․5% (փաստացի տոկոսադրույքը՝ 13.68% – 14.36%)։ ԱՄՆ դոլարով վարկ ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 11% է (փաստացի տոկոսադրույքը՝ 11.03% – 11.56%)։ x6 վարկի մարման ժամկետը սահմանված է 12-ից մինչև 60 ամվա միջակայքում, իսկ վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածը՝ մինչև 24 ամիս։ Վարկը ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 աշխատանքային գրաֆիկով աշխատող որևէ մասնաճյուղ, կամ դիմել առցանց տարբերակով։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test