Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Լրագրողների «սրբազան» թիրախավորումն Ավինյանի «օրհնությամբ» armlur.am armlur.am

time
Լրագրողների «սրբազան» թիրախավորումն Ավինյանի «օրհնությամբ»

Երևանի քաղաքապետարանի «հերոսական» կադրերը, դատելով ամեն ինչից, որոշել են շաբաթ-կիրակի օրերն էլ նվիրել ոչ թե քաղաքին, այլ լրագրողներին։ Թալինի պատարագին նրանց միջից մի քանիսը, երևի խորը հոգևոր ապրումների պահին, որոշել են լրագրողների վրա «սրբազան» սադրանքներ փորձարկել։

Հետո էլ՝ իրենց խաչապաշտ խանդավառությամբ շարունակել ծաղրն ինտերնետում։

Լրագրողների «սրբազան» թիրախավորումն Ավինյանի «օրհնությամբ»

ArmLur.am-ը պարզեց, որ այս «հավատավոր» զույգը բաղկացած է Տիգրան Մակարյանից՝ Երևանի քաղաքապետարանի Գնումների վարչության ավագ մասնագետից (երևի լրագրողին թիրախավորելն էլ է մտնում նրա պարտականությունների մեջ),

Լրագրողների «սրբազան» թիրախավորումն Ավինյանի «օրհնությամբ»
Տիգրան Մակարյան

և Արմեն Խաչատրյանից՝ բլոգերից, ով այնքան ակտիվ ՔՊ-ական է, որ ֆեյսբուքում լուսավորվում է Ալեն Սիմոնյանի հետ նկարի շողքից։

Լրագրողների «սրբազան» թիրախավորումն Ավինյանի «օրհնությամբ»
Արմեն Խաչատրյան

Ստացվում է՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անձամբ չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ ֆեյք պատարագի մասնակցելու, այլ ուղղորդում է իր ստորին օղակներին ։ Թերևս քաղաքապետարանում հատուկ «միսիա» կա՝ մի քիչ աղոթել, մի քիչ վիրավորել։

Լրագրողների «սրբազան» թիրախավորումն Ավինյանի «օրհնությամբ»
Լրագրողների «սրբազան» թիրախավորումն Ավինյանի «օրհնությամբ»
Լրագրողների «սրբազան» թիրախավորումն Ավինյանի «օրհնությամբ»
Լրագրողների «սրբազան» թիրախավորումն Ավինյանի «օրհնությամբ»

Իսկ վերջում՝ որպես ապացույց, բլոգեր Արմենը համացանցում «հոգևոր ուրախությամբ» ծաղրում է լրագրողին՝ կարծես դա էլ լինի ՔՊ-ի նոր մեդիա-արատավորման արարողակարգի մի մասը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test