Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սերժ Սարգսյանը՝ թոշակների և աղքատության մասին․ պաշտոնական վիճակագրությունը հակադարձում է fip.am fip.am

time

«2007-ից 2017 թվականներին Հայաստանում թոշակը բարձրացել է 4 անգամ․․․Հայաստանում աղքատությունը ավելացել է մեր ժամանակի (նկատի ունի իր պաշտոնավարման ժամանակահատվածը-խմբ․) հետ համեմատած։ Մեր ժամանակ ծայրահեղ աղքատությունը գրեթե ամբողջովին չքացել էր, իսկ հիմա նորից հետ է եկել»,- այս մասին նոյեմբերի 8-ի իր հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ս. Սարգսյանի հնչեցրած տեղեկատվությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալները։

Նկատենք՝ Սերժ Սարգսյանը որպես Հայաստանի նախագահ պաշտոնավարել է 2008-2018 թվականներին։

2007 թվականին կենսաթոշակի միջին ամսական չափը կազմել է 12․746 դրամ։ Տասնմեկ տարվա ընթացքում այն շարունակաբար բարձրացել է՝ 2017 թվականի ամփոփ արդյունքներով հասնելով 40,634 դրամի։ Սա նշանակում է, որ 2007-2017 թթ․ կենսաթոշակի միջին չափը աճել է մոտ 3․2 անգամ և ոչ թե 4 անգամ, ինչպես պնդել էր Սարգսյանը։

Ս. Սարգսյանի պնդումը՝ «ՀՀ-ում աղքատությունը ավելացել է մեր ժամանակի հետ համեմատած», ստուգելու համար ուսումնասիրել ենք 2007-ից 2023 թվականների ցուցանիշները (2024-ի տվյալները դեռևս հրապարակված չեն)։

Եվ այսպես, 2007 թվականին աղքատության մակարդակը երկրում եղել է 25%։ Հաջորդող տարիներին այս ցուցանիշը բարձրացել է՝ իր առավելագույն մակարդակին հասնելով 2010 թվականին՝ 35.8%։ 2011 թվականից այն սկսել է աստիճանաբար նվազել և Ս. Սարգսյանի պաշտոնավարման ավարտին՝ 2017 թվականի ամփոփ տվյալներով կազմել է 25.7%։

2018 թվականի տարեկան տվյալներով աղքատության մակարդակը եղել է 23.5%։

2019-2020 թթ․ այն մի փոքր բարձրացել է, ապա 2022-ից սկսել է իջնել։

2023 թվականի ամփոփ տվյալներով, երկրում աղքատության մակարդակը 23.7% է՝ ավելի ցածր, քան Ս. Սարգսյանի պաշտոնավարման ավարտին։

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահի պնդմանը, թե «մեր ժամանակ ծայրահեղ աղքատությունը գրեթե ամբողջովին չքացել էր, իսկ հիմա նորից հետ է եկել», ապա Fip.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2007-2017 թթ․ ծայրահեղ աղքատության մակարդակը երկրում տատանվել է 3.8%-ից 1.4%-ի միջակայքում։ Նվազագույն ցուցանիշը գրանցվել է հենց 2017-ին՝ 1․4%։

2018 թվականի տարեկան տվյալներով, ծայրահեղ աղքատության մակարդակը եղել է 1%։ Հաջորդող տարիներին այս ցուցանիշը տատանվել է 1%-ից 1.5%-ի սահմաններում։

2023 թվականի տարեկան տվյալներով ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.1%՝ ավելի ցածր, քան 2017-ին

Այսպիսով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պնդումները կենսաթոշակների ու երկրում աղքատության մակարդակի ցուցանիշների վերաբերյալ ճիշտ չեն։

Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում կենսաթոշակի միջին ամսական չափը ավելացել է ոչ թե 4, այլ 3.2 անգամ։ Աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակը նրա պաշտոնավարման ավարտից հետո ոչ թե ավելացել է, այլ նվազել՝ 2018-ին կազմելով համապատասխանաբար 23․5 և 1, իսկ 2023-ին՝ 23․7 և 1․1%՝ 2017-ին գրանցված 25․7 և 1․4 %-ի դիմաց։

Գայանե Մարկոսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test