Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «12 տարի Իլհամ Ալիևը նույն բանն է ասում՝ ասում էր դա, երբ կար հակամարտություն, և ասում է դա, երբ «խաղաղություն» է հաստատվել։ Առաջ ֆոկուսը Արցախի վրա էր, հիմա արդեն հարցը «լուծվեց», հիմա էլի նույն բանն է ասում՝ պարզ ու հստակ։ Ասում է՝ ես աչք ունեմ ձեր երկրի վրա, հայեր ջան, ուզում եմ զավթեմ, ինձնով անեմ։ Հիմա մեզ մոտ էլ դեռ ոմանք շարունակում են «ներքին լսարանի համար է ասում» դատարկ թեզը։ Ալիևն ասում է իր նպատակների մասին պարզ, որ հասկանանք, որ պետք է դեմն առնել, քանի հնարավոր է՝ դիվանագիտական մեթոդներով, ոչ թե Արցախի օրինակի պես՝ ասածները լուրջ չընդունել ու հետո ունենալ այն, ինչ ունենք։ Արցախի կորուստը խաղաղ կյանք չէր կարող բերել, դա պարզ էր ցանկացած մեկի համար, ով տարրական գիտելիքներ ունի Ադրբեջանից․․․
Կա սա կանխելու դիվանագիտական, քաղաքական գործիքակազմ, որը կարող է կիրառել միայն պետական շահը սպասարկող իշխանությունը։ Հայաստանում դրա շուրջ պետք է լինի քննարկում՝ ով և ինչպես կարող է կանխել Ալիևի զավթողական ծրագրերը ճիշտ ժամանակին»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test