Այսօր` Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման հինգերորդ տարելիցի օրը, Ազգային Ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը որևէ խոսք չի ունեցել ասելու և փորձել է հետին թվով «սրբագրել» պատերազմի օրերին տեղի ունեցածը։
Տելեգրամյան իր ալիքում ՔՊ-ական պաշտոնյան գրել է.
«Զանգ եմ ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Ն.Փ. – Ալեն, ո՞վ է այդ կարգախոսը դրել շրջանառության մեջ՝ «Հաղթելու ենք»-ը: Ա.Ս.- Չգիտեմ, պարոն վարչապետ, մենք չենք, բայց արդեն տարածվել է: Ն.Փ.-Վատն է շատ, դա պարտվողական կարգախոս է, հեչ լավը չի: Ա.Ս.- Գիտեմ, ի՞նչ ասեմ, պարոն վարչապետ, արդեն խանութների, մեքենաների վրա են համատարած գրում, էլ բան չի լինի փոխել: Ն.Փ.- Չգիտեմ, բայց լավը չի:
2020 թվական, սեպտեմբերի 28 կամ 29»։
Ի՞նչ է ուզում ասել պաշտոնյան, ինչո՞ւ է հատկապես այս նշանաբանը այսքան կարևորել հենց այս օրը, դեռ պարզ չէ։ Պարզ չէ նաև, թե որքանով է իրականությանը համապատասխանում գեղարվեստական ժանրով շարադրված այդ դիալոգը, որովհետև ՔՊ-ականների ստերն անսահման են:
Ամեն դեպքում, մենք հիշեցնենք, որ պատերազմական շրջանում տարածված ստերից միակը չէր «#Հաղթելուենք» հեշթեգը, դրան հաջորդում, կամ նախորդում էին «զգետնվեց», «գյոռբագյոռ 2020», «ոչ մի սանտիմետր ՀՀ տարածքից չի հանձնվելու», «Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց», «Արցախը Հայաստան է և վերջ», և այլ արտահայտությունները։
Իհարկե, Աննա Հակոբյանի մոտ կրթվող Արծրուն Հովհաննիսյանի դաշտում է գնդակը, նա պետք է Ալենին ու Նիկոլին պատասխանի` ում գլխում էր այդ միտքը ծագել, բայց խնդիրը նույնիսկ կարգախոսը չէ, ոչ էլ «Հաղթելու ենք» արտահայտությունը, խնդիրն այն է, որ դասալիքները, ոչ պրոֆեսիոնալները, զենքից անտեղյակ ձախողակները որևէ կարգախոսի պայմաններում տանուլ էին տալու, առավել ևս, որ այդ պատերազմը հենց իրենք էին հրահրել և պլանավորվախ տարել պարտության: Այնպես որ, «Հաղթելու ենք» արտահայտությունը չէ խնդիրը, ցանկացած բառ ընտրեք, կապ ունի` ով է այն արտասանողը: Երբ դու գնում ես պայմանավորված պարտության, Արցախի հանձնման, էթնիկ զտման, Հայրենիքի հանձնման, քեզ որևէ բառ չի փրկի:
<img src="https://168.am/wp-content/uploads/2025/11/IMG_20251109_232707_928-320×202.jpg" alt="" width="320" height="202" class="alignnone size-medium wp-image-2309790" /
Մեկ էլ ճշտեք` ով է ձեզ տվել «Ապագա կա» կարգախոսը: Ձեր պայմաններում դա էլ է պարտվողական:
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test