Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսները հեռանան Ղարաբաղից, «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա` Ղարաբաղի կորուստն ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության. «Եռակողմ հայտարարության տակ կար նաև Ռուսաստանի նախագահի ստորագրությունը: Ինքը վկա չէր: Բացի այդ, իրենք պատասխանատվություն են ստացել անվտանգության համար և տեղաբաշխել են խաղաղապահ ուժերին: Բայց ի՞նչ կատարվեց: Հայաստանն, ըստ էության, միակողմանի ուղղակի հրաժարվեց այդ պրոցեսին մասնակցելուց: Ի՞նչ է ասել Հայաստանը Պրահայում` ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ` արցախը; Ասե՞լ է... Հիմա դրանից հետո Ռուսաստանն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում: Միջնորդական դերակատարությունն այդ հայտարարությամբ զրոյացվել է: Հիմա կամ Ռուսաստանն Ադրբեջանին արդեն պետք է ասի` այո, ինձ է պետք, որ Արցախը մնա այդ կարգավիճակում, ամբողջ կոնֆիգուրացիան փոխվել է... Որովհետև եռակողմն ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Ղարաբաղի կարգավիճակը մնում է անորոշ: Եվ Հայաստանն ասում է` ես չկամ այս գործում, գնացեք, դուք Ղարաբաղի հարցը ոնց ուզում եք` քննարկեք: Սա ռուս խաղաղապահների կարգավիճակը դարձնում է անհասկանալի: Այն, ինչ կատարվեց հետագայում, սրա պատճառով էր. Ղարաբաղի կորուստն ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած փաստաթղթի բովանդակության: Ո՞ւր է Մակրոնը, ո՞ւր է Շառլ Միշելը, ո՞վ է դրանց տեղը հիմա հիշում»,- նշեց նա։
Քոչարյանի խոսքով՝ միջազգային հարաբերություններում չկա այդպիսի բան, որ Ռուսաստանը պետք է ցմահ իր վրա վերցներ պատասխանատվությունը Ղարաբաղի համար։ «Չես կարող Ղարաբաղի հարցը քցել Ռուսաստանի գրպանը»,- ասաց նա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test