Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Չեն կրակում մի պատճառով՝ ինչ ուզում են, առանց կրակելու տալիս է, այս խաղաղությանը չեմ հավատում» aravot.am aravot.am

time
«Չեն կրակում մի պատճառով՝ ինչ ուզում են, առանց կրակելու տալիս է, այս խաղաղությանը չեմ հավատում»

«Դուք հավատո՞ւմ եք այս խաղաղությանը, չեն կրակում մի պատճառով՝ ինչ ուզում են, առանց կրակելու տալիս է։ Ես չեմ հավատում որեւէ խաղաղության, որն ամրագրված չէ երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով։ Այս խաղաղությունն ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից, դա Ալիեւն է»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել։

Քոչարյանը նշեց, որ բոլորը ձգտում են խաղաղության, խաղաղություն Հայաստանին պետք է, բայց այդ խաղաղությունը պետք է ունենա երաշխիքներ՝ դա, օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումն է, դա երաշխիքային ինչ-որ մի համակարգ է, շատ մեխանիզմներ կան։

«Ես ի՞նչ կանեի՝ համալրելու համար այն պայմանագիրը, որը նախաստորագրել են ԱՄՆ-ում։ Օրինակ՝ նախաստորագրվածի հետ զուգահեռ կառաջարկեի եւս մեկ համաձայնագիր, որը այդ համաձայնագրի երաշխիքային համակարգի ձեւավորման մասին կլիներ։ Դու այս նախաստորագրված համաձայնագիրը չես չեղարկում, բայց առաջարկում ես երկրորդ փաստաթուղթը, որը կունենա երաշխիքային մեխանիզմներ այդ համաձայնագրի համար։ Եվ լավագույն տարբերակը կլիներ, եթե երաշխավորները լինեին եւ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը։ Միշտ հնարավոր է քննարկել եւ այնպիսի առաջարկներ տալ, որոնք ոչ թե ժխտում են այն, ինչ արված է, այլ համալրում են դա եւ ամրացնում, եւ դու չես դառնում աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետ»,- ասաց Քոչարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test