Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախը բեռ էր Հայաստանի համար, և Արցախը հանձնելով մենք ձեռք ենք բերել մեր անկախությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին TV5–ին գտված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ուրեմն եթե մենք շարունակեինք ունենալ հիմա Արցախը, եթե չտայինք 5 հազար զոհ, 11 հազարից ավելի վիրավորներ, մենք կլինեինք խեղճուկրակ, սուվերենությունը կորցրած դժբախտ և դժգույն, մեր պատմության հետ հաշտության մեջ հիմարացած միճակում մի ժողովուրդ։ Սա է ուզում ասել նա։
Պատերազմը չէր լինի, եթե չարվեին այն սխալները, որոնք ես նշեցի։ Բանակցային գործընթացի կավարտվեր Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունմամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 2019–ին, առաջարկը լավն էր, ապա շատ մեծ հավանականությամբ, ամեն ինչ կավարտվեր նման կարգի փաստաթուղթ ստորագրելով»,–ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ բանակցային գործընթացի օրակարգում Նիկոլ Փաշինյանը 2018–ից հետո իր հետ հանդիպելու որեւէ փորձ չի արել. «Ինչքան գիտեմ, նա հանդիպել է առաջին նախագահի հետ, որից հետո ասել է, որ որեւէ նոր բան չի լսել։ Չեմ կարծում, որ ինքը ընդհանրապես ընդունակ է որեւէ խորհուրդ լսելու։ Ամենից անհասկանալի կետն ինձ համար այն էր, երբ հոկտեմբերի 18-19–ին Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Ադրբեջանը համաձայն էր և Նիկոլ Փաշինյանը մերժեց՝ հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որովհետեւ Գլխավոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակն այլևս չունի։ Կա այդ զեկույցը։ Բայց ինքը որոշում կայացրեց շարունակել պատերազմը։
Իր բացատրությունը հետևյալն էր, որ այդպիսի որոշում եմ կայացրել, որ ինձ չասեն դավաճան։ Այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2.5 հազար լրացուցիչ զոհ և առնվազն 5-6 հազար վիրավոր։ Բա սա առաջնորդի քա՞յլ է։»,– ընդգծեց երկրորդ նախագահը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test