Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Պարո՛ն Աղազարյան, ես ավտոմատ բռնած չկամ»․ ասաց Նիկոլ Փաշինյանը․ Հ․ Աղազարյան «Երկրի իրական կողմը» hraparak.am hraparak.am

time
«Պարո՛ն Աղազարյան, ես ավտոմատ բռնած չկամ»․ ասաց Նիկոլ Փաշինյանը․ Հ․ Աղազարյան «Երկրի իրական կողմը»

Օրերս ԱԺ պատգամավոր, ՔՊ նախկին անդամ Հովիկ Աղազարյանի գրքի շնորհանդեսն էր։ Նա իր գիրքը Նիկոլ Փաշինյանի գրքի հանգույն վերնագրել է «Երկրի իրական կողմը»։ Գրքի բովանդակությունը հեղինակը բաժանել է գլուխների, որտեղ նկարագրել է իր կյանքի տարբեր դրվագներ։ Նաեւ այն, թե ինչպես հայտնվել Քաղպայմանագիր կուսակցությունում, ինչպես դարձավ պատգամավոր, ապա ինչ հանգամանքների պատճառով հեռացվեց կուսակցությունից եւ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում»։ Եթե որեւէ այլ ապացույց հետագայում իրավապահները չկարողանան ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի՝ այս տարիներին կատարած օրինազանցությունների մասին, Հովիկ Աղազարյանի գիրքը բավական է, որ նրան դատեն իշխանազանցության, սահմանադրական կարգը տապալելու եւ բազում այլ մեղադրանքներով։ Մենք մի քանի հատված կհրապարակենք այս գրքից, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ է կատարվել այս տարիներին իշխանության մեջ եւ ՔՊ խոհանոցում։

Իմ ՔՊ-ական ոդիսականը

Երբ փորձում ես գտնել պատասխանն այն հարցի, թե ինչու այսպես ստացվեց, բնականաբար տարբեր վարկածներ ես դիտարկում։ Այդ վարկածների մեջ միշտ էլ վերջին տեղն է զբաղեցնում հայտնի խորհրդարանական լսումների հետ կապված միջադեպը պարոն Քյարամյանի և իմ միջև։ Մյուս բոլոր հավանական վարկածները քննարկելիս հասկանում ես, որ այդ միջադեպը առիթ էր ընդամենը։ Առի՞թ, այսինքն՝ Վարչապետին առիթ է պետք այս կամ այն՝ իր կողմից նշանակված պաշտոնյային աշխատանքից ազատելու համար։ Իհարկե, ո՛չ։ Համեմատաբար երիտասարդ քաղաքական ուժի համար կադրային խնդիրներն ամենօրյա ռեժիմով օրակարգային հարցեր են, իսկ կադրային քաղաքականությունը՝ դինամիկ գործընթաց։ Այդ գործընթացում Վարչապետը պետք է ծանոթանա այս կամ այն պաշտոնյայի մարդկային, մասնագիտական, կոմունիկացիոն որակների հետ և ժամանակ առ ժամանակ իրականացնի փոխատեղումներ։ Չի կարելի նշանակումներ կատարել, ու մի օր էլ՝ կադրային «կոտորած»։ Դու նշանակես, դու առաջացնես կադրային «երկրաշարժ» ու հալա մի հատ էլ հերոսի կեցվա՞ծք ընդունես։ Էլ չասած դատական համակարգի և օրենսդիր մարմնի անդամների նկատմամբ ոտնձգությունների մասին։ Առավոտից երեկո՝ 7 տարի անընդմեջ ասում ենք, որ խմբակցության բոլոր պատգամավորներս ընտրվել ենք Վարչապետի շնորհիվ։ է՜, հա՛, հասկացանք, բայց դու էլ առանց պատգամավորների հավաքական գոյության արժեք չես ունենա։ Անկախ ամեն ինչից յուրաքանչյուրս էլ հայտնվել ենք Վարչապետի գլխավորած ցուցակներում մեր որոշակի անձնական որակների հիման վրա։ Այսինքն մենք զրո չենք։ Իհարկե ցուցակի բոլոր անդամները իրար հավասար չեն իրենց քաղաքական կշիռներով, բայց յուրաքանչյուրը ունի իր ներդրման չափը ընդհանուր հաղթանակի գործում՝ մեկը մի քիչ շատ, մեկը միքիչ քիչ, բայց ո՛չ զրո, ո՛չ զրո բոլորի դեպքում էլ, գրողը տանի։

Սա՛ է իրականությունը, սա՛ է երկրի իրական կողմը ի հակադրություն երկրի հակառակ կողմի, երբ չես լինում տեղում արժեհամակարգային իմաստով ու ընդունում ես որոշումներ, որոնք հասնելով երկրի իրական կողմին աղավաղում են ամեն ինչ ու այլասերում։

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության հիմնադիր Համաժողովը կայացել է 2015 թվականի մայիսի 30-ին։ Ես դրանից մի քանի օր առաջ էի վերադարձել Երևան, իսկ դրանից էլ մոտ երեք ամիս առաջ էլ օնլայն տեղեկացրել էի իմ պատրաստակամության մասին՝ լինել կուսակցության հիմնադիր անդամներից մեկը։ Մինչև համաժողովը պետք է առաջադրվեին Վարչության և Վերահսկող հանձնաժողովների անդամների թեկնածուներ, ինչպես նաև նախապատրաստվեին կուսակցության կանոնադրության և ծրագրերի նախագծերը։ Այդ ամենը տեղի էին ունենում նախաձեռնող խմբի նիստերում։ Շատ լավ ու հետաքրքիր էր անցնում ամեն ինչ։ Մեկ-երկու ինտրիգաններին չհաշված, մյուսները շատ լավ տղաներ էին։ Աղջիկները քիչ էին, բայց, նույնպես լավն էին։

Ես չհամարձակվեցի առաջադրվել որպես Վարչության անդամության թեկնածու, որովհետև այդ կարճ ժամանակահատվածում չէի կարող ըստ պատշաճի ներկայանալ, առավել ևս, որ ոչ այնքան մեծ թիմի հիմնական կորիզում գտնվում էին մարդիկ, որոնք իրար հետ արդեն ճանապարհ էին անցել։

Նոր Սահմանադրության ընդունման հետ կապված մեր դիրքորոշումը կրավորական էր։ Քննարկումներից մեկի ժամանակ ես ասացի, որ նախագահական համակարգից պառլամենտական համակարգին անցնելը մեկ աստիճանով բարձրացնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ անկախ այն հանգամանքից, թե Սերժ Սարգսյանն ինչ նպատակ էր հետապնդում։ Կային ընկերներ, որ համաձայն էին, կային ընկերներ, որ՝ ո՛չ։ Չեմ ցանկանում խորանալ երկար-բարակ հիմնավորումների ու բացատրությունների մեջ, որովհետև կշեղվենք այն առանցքից, որը ես իմ մտքում ձևավորել եմ գիրքը գրելու տրամաբանությունից ելնելով։

ՔՊ ՋՈԿԱՏԸ

Ապրիլյան քառօրյա պատերազմը պայթեց մի տեսակ անսպասելի․ որևէ բան չէր գուժում այդ մասին։ Սովորական օրեր էինք ապրում մինչ այդ, բայց պատերազմի լուրն ալեկոծեց ողջ հանրապետությունը։ Իմ առաջարկությամբ հրավիրվեց նախաձեռնող խմբի արտահերթ նիստ, որտեղ հանդես եկա զեկույցով։ Առաջարկեցի, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամներից ձևավորել ջոկատ և Պաշտպանության նախարարության խողովակով ինչ որ մասնակցություն ունենանք, թեկուզ մի փոքրիկ ավանդով օգտակար լինենք հայրենիքին։ Ընդհանուր առմամբ առաջարկությունս լավ ընդունվեց։

Սխրանքներից մեզ բաժին հասավ խրամատ փորելը։ Հենց առաջին օրը պարզ դարձավ, թե ով ով է գործի մեջ։ Սիփանը (Նիկոլի եղբորորդին) , Արայիկը Հարությունյան, Տիգրանը Պարսիլյան, Ռազմիկը Տոնոյան և էլի շատերը հանեցին իրենց վերխերը ու, մի մասը մայկաներով, մի մասն էլ առանց դրա, «թևերը քշտեցին» ու անցան գործի։ Ես, ճիշտ հակառակը, կոճկեցի կոճակները մինչև վերջ ու կպա գործի։ Ինձ նման վարվեցին ևս մի քանի հոգի, այդ թվում՝ նաև Նիկոլը։ «Տկլորները» մինչև կեսօր չձգեցին․ արևահարվեցին ու կեսօրից հետո էլ չկարողացան աշխատել։

Առաջին օրն իսկ ի հայտ եկավ Ռուբեն Ռուբինյանի բնավորության վատ գիծը՝ ծուլությունը։ Հաջորդ առավոտյան Նիկոլը տեղաբաշխումներ կատարելիս ասաց․

Եկավ ընդմիջման ժամը, ու հաց բերող մեքենան դեռ չկար։ Սոված էինք ու չէինք կարող շարունակել Հայրենիքի պաշտպանության մեր առաքելությունն առանց սնվելու։ Մեքենան եկավ մի քառասուն րոպե ուշացումով։ Նիկոլը և ես դիրքավորվեցինք՝ մեքենային սպասելով այնպես, որ առաջինը լինենք։ Ինքն էլ էր բկլիկ փաստորեն։ Անասելի փոշու ամպ էր բարձրանում մեքենայի հետևից, ինչի պատճառով վերջին հարյուր մետրը շատ դանդաղ ընթացքով մոտեցավ, հակառակ դեպքում՝ անտանելի վիճակ կստեղծվեր։ Մոտեցավ մի փոքր առաջ գնաց ու հետընթաց եկավ ուղիղ դեպի Նիկոլն ու ինձ։ Շատ ճիշտ էինք դիրքավորվել, այնպես որ մեկս հայտնվեց բեռնատարի հետնամասի մի անկյունում, մյուսս՝ մի, «բորտը» բացեցինք ու ականատեսը եղանք մի սարսափելի պատկերի․ հացի բաց արկղերը, գրեթե, ծածկված էին փոշով։ Բուխանկաները մեկ սանտիմետր հաստությամբ փոշու շերտում էին։ Մի հատ կինո․․․ Էդ պատկերը որ տեսավ Նիկոլը, աչքերը «թռան» ճակատին․ այդպես բարկացած իրեն չէի տեսել։ Ես մտածեցի՝ բուխանկայա էլի, չոր հաց, թափ կտանք, կփչենք, կուտենք։ Չէ՛, որ չէ՛։ Նիկոլը շան լափը թափեց խեղճ հաց բերող զինվորականների գլխին։ «Բորտ»-ը հետ փակեցինք ու մեքենան, մոռանալով թե ինչ փոշի էր առաջացնում մեծ արագությամբ հեռացավ մեզնից՝ առաջացնելով փոշու մեծ ամպ։ Հաց չկերանք փոշու պատճառով, բայց փոշին կերանք առանց հացի։

Շատ հետաքրքիր էին անցնում օրերը։ Պարզվեց, որ հայրենիքի պաշտպանության գործը այնքան էլ ծանր բան չէ։ Մինչև տեղակայման վայր հասնելը չորս ջոկ էինք, որոնցից մեկի հրամանատարը ես էի։ Հետո, երբ ջոկատի թվաքանակը իջավ երեսունի, անհրաժեշտություն առաջացավ ջոկերի թիվը կրճատել և չորսի փոխարեն ունենալ երեք ջոկ․ մի հրամանատարի «հաստիք» պետք է կրճատվեր։ Նիկոլը հրավիրել էր խորհրդակցություն՝ այդ հարցը լուծելու համար։ Երբ գնացի շտաբ, դեռ մենակ էր։ Հետաքրքրվեցի, թե ինչ հարց կա։ Խնդիրը ներկայացրեց։

Չհասկացա՝ ինքնաբերաբա՞ր ստացվեց «զինակցի» պահը իր մոտ, թե՞ այդքան արագ կողմնորոշվեց ու արտահայտվեց (իսկ Վազգեն Սարգսյանը ասաց․ «Զինվորի պահը լավ ասիր»)։ Իհարկե դուք կարող եք մտածել, որ ես ընդամենը գրական «տրույկ» եմ օգտագործել, որ Ջիլավյանի հետ նման երկխոսություն չի եղել կամ, եթե եղել է Ջիլավյանը նման բան չի ասել։ Ձեր գործն է․ դրանից ոչինչ չի փոխվում։

Մի օր էլ հանդիսավոր երեկո ունեցանք, որի ժամանակ Հակոբ Սիմիդյանը և Հակոբ Արշակյանը (երկուսն էլ իմ համար բացահայտվեցին լավագույն կողմերով։ Էն, որ ասում են ես իր հետ հետախուզության կգնամ է՝ այս դեպքն էր) շնորհանդես էին կազմակերպել նվիրված Հովիկ Աղազարյանի անվան «Ոսկե բահ» եռաստիճան շքանշանի հիմնադրմանը։

Կներեք, մի տեսակ ինքնագովազդի է վերածվում, բայց դե՛․․․

Ավարտվեց «հերոսացման» համար հատկացված մեր ժամանակը։ Կարողացա՞նք օգտվել այդ հնարավորությունից, կարողացա՞նք արդյոք «հերոսանալ»՝ չգիտեմ։ Բայց հաստատ գիտեմ, որ ես շրջապատված էի լավագույն տղաներով, ու ամեն ինչ անում էի, որ լինեմ իրենցից մեկը՝ չնայած տարիքային շատ մեծ տարբերությանը։

Ու հիմա հիշում եմ այսօրվա Վարչապետի՝ այն օրվա Նիկոլի խոսքերը․ «Պարո՛ն Աղազարյան, բոլորը ձեզանով հիանում են», ու մտածում եմ, ինչու՞ այսպես ստացվեց, ինչու՞ է հիմա Վարչապետն այնպես անում, որ բոլորն ինձանից զզվեն, ատեն ինձ։ Իսկ եթե ես կատարեի իր «խնդրանքը», ապա կշարունակեի՞ մնալ այն պարոն Աղազարյանը, ումով բոլորը հիանում էին, այդ թվում՝ նաև ինքը։ Եթե կատարեի իր խնդրանքը, ապա չէին կիրառվի այն քայլերը, որոնցով ուզում էր ինձ դարձնել ատելի բոլորի կողմից՝ դրանից ի՞նչ պետք է փոխվեր։ Անհասկանալի է, անմեկնելի, անըմբռնելի, ան․․․․․

Շարունակելի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test