Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը բովանդակությամբ նույնն է, ինչ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի կետը, այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, հիմա չկա» aravot.am aravot.am

time
«Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը բովանդակությամբ նույնն է, ինչ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի կետը, այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, հիմա չկա»

«Ոչ մի ընդդիմադիր չէր ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք էր չեղարկել։ Հասկանում էինք, որ պրոբլեմային է, արձանագրում է պատերազմի պարտությունը, բայց բոլորը հասկանում էին, որ սա նաեւ Արցախը պահելու հնարավորություն էր։ Եվ այն ժամանակ, այո, պետք էր կառչել այդ փաստաթղթից եւ անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչվի»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ երբ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը համեմատում ենք Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ, տեսնում ենք, որ բովանդակությամբ նույնն է, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք, հիմա չկա։ «Այն ժամանակ միջանցքի տրամաբանություն չկար ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Եվ այդ հրաժարվելը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց, եւ ամեն ինչ ավարտվեց Արցախի կորստով։ Նույնատիպ մոտեցումը հիմա ներկայացվում է որպես դարակազմիկ մի որոշում, որը կայացված է Վաշինգտոնում։ Ի՞նչ փոխվեց այդ ընթացքում՝ չկա Արցախը, չկա Լաչինի միջանցքը»,- ասաց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ սկսվեց պատերազմը․ «Առաջին հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր, եւ այդ ձախողումը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ։ Հայաստանը հրաժարվեց բանակցել, ամբողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստաթուղթը։ Դա ներկայացվել էր 2019 թվականի ամռանը։ Բայց ի՞նչ էր ասում այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ սկսելու ենք զրոյական կետից, եւ թող բանակցեն Ղարաբաղի հետ։ Սա բերեց հետեւյալին, որ միջազգային հանրության եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Հայաստանն ամբողջ այդ պրոցեսը ձախողած կողմն է»։

Ըստ նրա՝ բանակցային գործընթացի ձախողումը բերեց նրան, որ ոչ ոք չդատապարտեց Ադրբեջանին։

«Պատերազմը չէր լինի, եթե չարվեին այն սխալները, որոնց մասին ես խոսեցի։ Եթե Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին մտներ բանակցային գործընթացի մեջ, ապա շատ մեծ հավանականությամբ կավարտվեր փաստաթուղթ ստորագրելու տարբերակով»,- հավելեց նա։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պատերազմի օրերին երկու շաբաթ մնացել է Արցախում, ամեն օր Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի միջոցով փորձում էր հորդորել Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանին, որ ամեն ինչ աներ՝ պատերազմը կանգնեցնելու համար։ «Ակնհայտ էր, որ մենք պարտվում էինք։ Նույնիսկ ես այն ժամանակ առաջարկեցին հանդիպենք նախկին ու ներկա նախագահներով, ես ունեի գործողությունների կոնկրետ պլան՝ եւ պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ ունեի, եւ զուգահեռ անել ամեն ինչ՝ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։ Արայիկ Հարությունյանը մերժեց, չուզեց հանդիպել եւ Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետեւյալը՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ՀՀ վարչապետն ինչ կուտի։ Պատերազմի ժամանակ Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում, քան իմ հետ հանդիպելուց ու քննարկում ունենալուց»,- հավելեց Քոչարյանը։

Քոչարյանը նշեց՝ ակնհայտ էր, որ մենք պարտվում էինք, քանի որ բանակի նորմալ կառավարում չէր իրականացվում, բանակում առանցքային պաշտոնների էին նշանակվել մարդիկ, որոնց «հագով չէր» 44-օրյա պատերազմը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test