Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանին կալանավորելու համար։ Նիստը դեռ չի մեկնարկել։ Ավելի ուշ ձեզ կհայտնենք, թե դատարանը ինչ որոշում կկայացնի։
Հայտնի էր դարձել, որ ՔՊ-ական գյուղապետը ձերբակալվել է։
Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնել էին, որ Կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում։ Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ։ Նվերները փոխանցողների թվում է եղել նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու։ Այս դեպքով ևս Հակակոռուպցիոն կոմիտեում կա քրեական վարույթ։
Ըստ էության, Էջմիածնում ընտրություններին «բարեգործության» անվան տակ ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործընթաց է սկսվել, և իրավապահները երկրորդ քրեական վարույթն են նախաձեռնել։
Քնար Մանուկյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test