Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀՀ կառավարությունը շարունակում է գաղտնի պահել Տավուշի սահմանային սյուների կոորդինատները sputnik sputnik

time
ՀՀ կառավարությունը շարունակում է գաղտնի պահել Տավուշի սահմանային սյուների կոորդինատները
ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 9 – Sputnik. Հայաստանի կառավարությունը կրկին մերժել է տրամադրել Տավուշի մարզի Բերքաբեր-Բաղանիս գյուղերի հատվածում դելիմիտացիայի գործընթացի շրջանակում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները։
2024 թվականի կեսերին և 2025 թվականի սկզբին մենք արդեն հարցում էինք կատարել այս տվյալների վերաբերյալ, սակայն, չնայած գաղտնիության բացակայությանը, իշխանությունները հրաժարվում են դրանք տրամադրել։
Sputnik Արմենիայի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով ուղարկված հարցումը վերահասցեագրվել է Արտաքին գործերի նախարարություն։ Այնտեղ կրկնել են, որ հարցը ԱԳՆ-ի իրավասության շրջանակից դուրս է (այդ դեպքում ինչո՞ւ են հարցումը վերահասցեագրել իրենց), սակայն հղում են կատարել մեր նախորդ նյութին՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության դիրքորոշման հարցում։
Իսկ ավելի վաղ այդ կառույցներից մեզ հայտնել էին, որ տվյալները «համարվում են գաղտնի»։
Կրկին նշենք, որ այս կոորդինատները Հայաստանը համաձայնեցրել է Ադրբեջանի հետ, դրանք տեղադրվել են համատեղ աշխատանքի շրջանակներում։
ՀՀ իշխանությունները պարբերաբար կազմակերպում են «էքսկուրսիաներ» և ցույց են տալիս նաև սյուները, սակայն չեն ցանկանում տրամադրել դրանց գտնվելու վայրի մասին ամբողջական տեղեկություն։
Սյուների կոորդինատները թույլ կտային քարտեզի վրա որոշել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանի երթուղին։
Ոսկեպարում և Բերքաբերում Ադրբեջանին պատկանող տարածքներ կան. Տավուշի մարզպետ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test