Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պետք էր կառչել նոյեմբերի 9-ի փաստաթղթից և անել ամեն ինչ, որ կյանքի կոչվի, այն Արցախը պահելու հնարավորություն էր․ Ռոբերտ Քոչարյան tert.am tert.am

time
Պետք էր կառչել նոյեմբերի 9-ի փաստաթղթից և անել ամեն ինչ, որ կյանքի կոչվի, այն Արցախը պահելու հնարավորություն էր․ Ռոբերտ Քոչարյան

Վերցրեք նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, որը խոսում է անխոչընդոտ ճանապարհի մասին և համեմատեք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ։ Բովանդակությամբ նույնն է, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, Լաչինի միջանցք ու 9-րդ կետը մտցված էր Լաչինի միջանցքի հետ սիմետրիա ունենալու տեսանկյունից, Ադրբեջանի պահանջն էր, 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը

«Այն ժամանակ միջանցքի տրամաբանություն չկար ընդհանրապես։ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Դա բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց և ամեն ինչն ավարտվեց Արցախի կորստով։

Ոչ մի ընդդիմադիր չէր ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է չեղարկել։ Հասկանում էինք, որ այն պրոբլեմային է, արձանագրում է պատերազմում պարտությունը։ Բայց բոլորը հասկանում էին, որ սա նաև Արցախը պահելու հնարավորություն է և այն ժամանակ պետք էր կառչել այդ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ փաստաթուղթը կյանքի կոչվի»,- նշել է երկրորդ նախագահը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test