Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԱԾ-Ի ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ. ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ՆՐԱՆՔ 168.am 168.am

time

«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի Հովհաննավանքի նորանշանակ քահանա, Կարմրավորի և Արուճի հովվության հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և Հովհաննավանքի և Ապարանի հովվության հոգևոր սպասավոր Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, ի թիվս վերջին օրերին հայ հանրությանը փոթորկող այլ հարցերի, խոսել են նաև հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ու Քննչական կոմիտեի (ՔԿ) աշխատակիցների՝ Արագածոտնի թեմի քահանաների բնակարաններ ներխուժելու ու խուզարկությունների մասին:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԱԾ-Ի ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ. ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ՆՐԱՆՔ

«Հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան 07:30-ին, ծրագրված, ոչ միայն իմ, այլև թեմի մյուս հոգևորականների բնակարաններ ներխուժում եղավ: Դիմակներով չէին, մեր տուն 3 հոգով եկան, ներկայացրեցին դատարանի որոշումը, առաջինը վերցրեցին իմ ու տիկնոջս հեռախոսները. մինչև հիմա իրենց մոտ է: 4 երեխաներս քնած էին: Իրենք համաձայնեցին սպասել հյուրասենյակում, մինչև կինս արթնացրեց երեխաներին, հավաքեցինք մի սենյակում, հերթով ստուգեցին սենյակները, տարան նաև երեխաների համակարգիչները…»,- պատմեց Տեր Սարգիսը:

Վերջինս նշեց՝ չգիտեմ՝ ինչ էին փնտրում. ավելի շատ գրառումներ, թղթեր էին փնտրում, տարան նույնիսկ իմ ձեռքով գրված աղոթքների ժողովածուն, անգամ երեխայի նոտաների տետրերը նայեցին, տարան…

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԱԾ-Ի ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ. ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ՆՐԱՆՔ

«Ձեռքով գրված բան էին փնտրում: Վերջում ասացին՝ Դուք էլ պիտի գաք, մի փոքր հարց կա: Ասացի՝ պայմանավորվածություն ունեմ, հոգևոր սպասավորություն պետք է անեմ, բայց իրենք իրավասու չէին որոշում կայացնել: Իրենց զանգով ասում էին՝ ինչ անել, խոսեցին, ասացին՝ չէ, պիտի գնանք: Առաջարկեցի իմ մեքենայով գնալ: Դա էլ պարզեցին, ասացին՝ դա էլ չի լինելու, եթե չգաս, ուրիշները կգան, ուրիշ ձև կտանեն: Երեխաները սկզբնական շրջանում վախեցած, շփոթված, հուզված էին… Դուռը որ թակում էին, վախենում էին, հիմա անցնում է այդ վախը»,- ասաց Տեր Հայրը:

Տեր Մանուկ քահանան էլ նկատեց՝ իր պարագայում էլ գրեթե նույն կերպ է եղել:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԱԾ-Ի ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ. ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ՆՐԱՆՔ

«Մեր տուն 4 հոգի էին եկել, խուզարկեցին ամբողջ տունը, ոչինչ չգտան: 5 բջջային հեռախոս տարան, որից 3-ը՝ երեխաներինը: Դեռ հետ չեն տվել: Գրառումներ էին փնտրում, փող, ոսկի, ոչինչ չգտան… Կնոջս օղերը գտան, զանգեցին ինչ-որ մեկին, այնտեղից ասացին՝ մի վերցրեք, թողեք: Ամոթ էի զգում…Չափազանց ամոթալի էր Քննչական կոմիտեի հաջորդ ծանուցումը, երբ կիրակի օրով 09:30 կանչել էին. ո՞վ էր գնալու, թեմը մնար առանց պատարագների: Կարծում եմ՝ հասկացան: Մեր առօրյան, հոգևոր կյանքը խախտվեց…»,- ասաց Տեր Մանուկը:

Քահանաների խոսքով՝ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանն ինչքան էլ հերքի, ինքը գնացել է, բազմաթիվ ցուցմունքներ է տվել բոլոր քահանաների դեմ… «Ծանուցագրի մեջ գրված էր, որ նրա ցուցմունքների հիման վրա են մեզ կանչել Քննչական կոմիտե»,- ասացին նրանք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test