Բանաստեղծուհի, դերասանուհի, կիրառական արվեստի վարպետ Կարինե Խաչատրյանի ստեղծագործությունների՝ «Մնա» երկրորդ ժողովածուի շնորհանդեսը սկսվեց Տերունական աղոթքով: Գործընկերները՝ արվեստի, հատկապես բեմի մարդիկ, ընկերներն ու գործընկերները, մտերիմները, անգամ նրանք, ովքեր Կարինե Խաչատրյանին ճանաչում են վերջին տարիներին, իրենց սրտի խոսքն ասացին՝ բնութագրելով որպես ուժեղ մարդու, որը գրեթե միայնակ կարողացել է հաղթահարել կյանքի հասցրած դաժան հարվածները, բայց միեւնույն ժամանակ նաեւ որպես փխրուն էակի, որը չի կորցրել լավատեսությունը, նկատում եւ ընկալում է այդ նույն կյանքի ամենանուրբ ելեւէջները ու կարողանում դրանք արժեքի վերածել բանաստեղծության ու կիրառական արվեստի լեզուներով: Ընթերցվեցին Կարինե Խաչատրյանի բանաստեղծությունները, որոնք նաեւ այնքան մեղեդային ու երգեցիկ են, որ երգ ու երաժշտություն են դարձել:
Ինքը՝ Կարինե Խաչատրյանը, ասում է, որ առանց ստեղծագործելու չի կարող ապրել: «Ինձ համար ապրել նշանակում է ստեղծագործել՝ ինչպիսին կլինի, որ ուղղությամբ կլինի: Իմ բանաստեղծություններում սերը, նաեւ անձնական, բնությունը, հայրենիքը միաշաղախված են: Ոչ մի սեր առանձին չի լինում: Եթե կա սեր, ուրեմն կա ամեն ինչի մեջ: Եվ ինչը ստեղծվում է սիրուց, չի կարող գեղեցիկ չլինել: Իմ բանաստեղծությունների մեջ եթե նույնիսկ կա տխրություն, մտահոգություն, միեւնույն է՝ սերը առաջինն է: Սերը մարդու նկատմամբ, սերը բնության նկատմամբ….»:
Երեկոյի ընթացքում ընթերցվեցին նաեւ բանաստեղծություններ, որտեղ հայրենիքը մաս-մաս կորցնելու ցավ կար: «Մոտ երկու ամիս կլինի, ես չեմ ստեղծագործում: Ստեղծագործությունը ինձնից շատ-շատ էներգիա, էմոցիաներ դուրս է բերում: Ստեղծագործությունը հենց այնպես չի ծնվում: Ես շատ ապրումներ եմ ունենում: Ամեն մի ստեղծագործություն իմ մեջ պետք է տեւական ժամանակ խմորում ունենա: Եվ ես ուզեցի հայրենիքի մասին բանաստեղծությունը լինի ամենակարեւոր, որովհետեւ ամեն ինչ իրական է եւ ամեն ինչ գույն ունի հայրենիքում: Հիմա իմ ամենամեծ անհանգստությունը իմ հայրենիքի խաղաղությունն է: Ամեն ինչ իզուր է առանց հայրենիքի, առանց խաղաղության, իհարկե, արժանապատիվ խաղաղության»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test