Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Լսել սրտի բաբախյունը, կարդալ նկարագրությունը. երևանցի ուսանողը «կենդանացնում» է դասագրքերը sputnik sputnik

time
Լսել սրտի բաբախյունը, կարդալ նկարագրությունը. երևանցի ուսանողը «կենդանացնում» է դասագրքերը
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Երևանցի ուսանող Վաչե Թադևոսյանը դպրոցական գործընթացի համար ստեղծել է ծրագիր՝ լրացված իրականության (AR) և արհեստական բանականության (AI) տարրերով: Այս մասին նա պատմել է Sputnik Արմենիային։
Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել տարբեր առարկաների դասագրքերի պատկերներ (և՛ անշարժ, և՛ անիմացիոն)։ Օրինակ՝ հեռախոսը կենսաբանության դասագրքի նկարին մոտ պահելով՝ կարելի է տեսնել սրտի բաբախյունը, իսկ սեղմելով վիրտուալ նկարի թվերը՝ սրտի համապատասխան մասի նկարագրությունը։
«ReEducate» ստարտափի (որտեղ Վաչեն հանդես է գալիս որպես համահիմնադիր) թողարկած արտադրանքն արդեն օգտագործվում է Հայաստանի ավելի քան մեկուկես տասնյակ դպրոցներում և հոկտեմբերին ներկայացվել է Երևանում կայացած «DigiTec» բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսին։
«Մենք ուսուցիչներին առաջարկում ենք գործիքներ, որոնցով նրանք կստեղծեն իրենց գրաֆիկներն ու գծապատկերները, քանի որ նրանք մեզանից ավելի լավ գիտեն իրենց առարկաները: Մեր բազայում կա ավելի քան 10 հազար նմուշ (templates)», - նշել է Թադևոսյանը։
Տեսողականացումից (վիզուալիզացիա) բացի, AI-ով կարելի է ստեղծել տարբեր բարդության հարցաթերթիկներ՝ քվիզներ (ինտերակտիվ թեստեր, վիկտորինաներ և հարցումներ – խմբ.)։
Վաչեն, որը նախագծով սկսել է զբաղվել դեռևս դպրոցական հասակում, իսկ այժմ Հայաստանի Եվրոպական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող է, նշում է, որ ամբողջ գործիքակազմը հասանելի է նաև աշակերտներին. նրանք նույնպես կարող են ստեղծել իրենց կոնտենտը և ներկայացնել համադասարանցիներին:
Մոտ ապագայում ReEducate-ի հիմնադիրները մտադիր են համագործակցություն սկսել ԿԳՄՍՆ-ի հետ, որպեսզի այս հարթակը կիրառվի նաև հանրակրթական դպրոցներում: Հավելենք, որ առայժմ այն պատրաստ է երեք լեզվական տարբերակով (հայերեն, ռուսերեն, անգլերեն), սակայն ընկերությունը բանակցություններ է վարում արաբական երկրներից մեկի համար այն տեղայնացնելու շուրջ։
Ամերիկահայի ստարտափը սովորական մարդկանց կօգնի օգտվել VIP ծառայություններից

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test