Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գյուղացիներն ասում էին՝ «Սովետից մինչև այսօր էդ մահաբեր ճանապարհներին վերջապես մեր խնդրանքով տեղադրվեցին անվտանգության հայելիներ՝ շնորհիվ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ shamshyan.com shamshyan.com

time
Հոկտեմբերի 30-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Տավուշի մարզի մահաբեր ճանապարհի վերաբերյալ, որտեղ անընդհատ տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական, և փոխանցել էինք գյուղացիների ու վարորդների խնդրանքը՝ ուղղված ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, որպեսզի այդ հատվածում տեղադրվի ճանապարհային երթևեկության անվտանգության նպատակով օգտագործվող հայելի, որը, ըստ բնակիչների, 30 տարուց ավելի է՝ նույնիսկ դեռ սովետական տարիներին խոստացել էին տեղադրել ու այնպես էլ դա մնացել էր դատարկ խոստում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ ՆԳ նախարար Ա. Սարգսյանի հրամանով նշված վայր են ժամանում ճանապարհային ոստիկանության պատասխանատուները՝ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի և ՃՈ բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ, ովքեր տեղում ուսումնասիրում են ոչ միայն այս հատվածում, այլ նաև Տավուշ գյուղի ամենավտանգավոր ոլորանապտույտ ճանապարհահատվածը, ինչից հետո համապատասխան մասնագիտական եզրակացություն կազմելուց հետո դիմում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ էլ՝ շնորհիվ նախարար Դավիթ Խուդաթյանի, 2-3 օրերի ընթացքում որոշում է կայացվում, իսկ երեկ՝ նոյեմբերի 8-ին արդեն 2 վտանգավոր հատվածներում տեղադրվում են անվտանգության հայելիները: Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ֆոտոլրագրողի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Սովետի ժամանակներից մինչև վերջերս ում ասես՝ դիմել էինք, որ էդ անվտանգության հայլեիները տեղադրեն, դեռ սովետական տարիներից խոստանում էին, բայց ոչ մի առաջընթաց չկար: Էդ հատվածներում անընդհատ ավարիաներ էին լինում, մարդիկ էին մահանում կամ հայտնվում հիվանդանոցներում, երբեմն էլ լավ է, ուրախանում էինք, որ էս վթարիների պատճառով զոհեր ու վիրավորներ չէինք ունենում, բայց ամեն նման դեպքից հետո ասում էինք՝ կտեղադրենք հայելիները, բայց էլի ստացվում էր, որ հերթական անգամ մեզ խաբել են: Էս վերջին դեպքն էլ, որ այս անգամ դիմեցինք Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին ու Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին: Անկեղծ ասած՝ հույս էլ չունեինք, ասում էինք՝ հերթական անգամ կդիմենք, կխոստանան, բայց ոչինչ չեն անի, ու զարմացանք, երբ մեր խնդրանքից օրեր անց պատախանատուները ժամանեցին ու արդեն երեկ տեղադրեցին անվտանգության այդ հայելիները: Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնենք առաջին հերթին ՆԳ նախարար Ա. Սարգսյանին, ՏԿԵ նախարար Դ. Խուդաթյանին, ՃՈ պետ Ն. Սարգսյանին, որ այս անգամ իրենք մեր խնդիրը շատ օպերատիվ լուծեցին, էնպես որ հիմա վստահ ենք, որ էս հատվածներում ավտովթարների թիվը կնվազի, քանի որ երկու կողմից էլ վարորդները կնկատեն ավտոմեքենաներն ու զգոն կլինեն: Հիմա արդեն ապահով ենք, սովետի ժամանակներից ու մեր 30 տարվա նորանկախ պատմության ճանապարհատվածում միայն դատարկ խոստումներ էին տալիս, բայց հիմա արդեն այն արվեց ի շահ վարորդի, ի շահ գյուղացու»:Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից:Հրապարակման մեջ նշել էինք, որ բնակիչները խնդրանքով դիմել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպեսզի նշված հատվածում, որտեղ հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, տեղադրվի հատուկ հայելի, որով վարորդները կնկատեն ոլորանապտույտ այդ հատվածում երթևեկող ավտոմեքենաները: Հրապարակման հաջորդ օրերին պատկան մարմինները խոստացան, որ խնդիրը հրատապ կարգով կլուծեն և կտեղադրեն ճանապարհային երթևեկության անվտանգության համար օգտագործովող հայելի: Հոկտեմբերի 23-ին դարձյալ Տավուշի մարզում էինք, որտեղ «Honda» մակնիշի ավտոբուսի և «Mercedes»-ի մասնակցությամբ ավտովթար էր տեղի ունեցել և տեղում գյուղացիներն ասում էին. «Պատասխանատուները «օդ դուրս եկան», քանի որ 6 ամիս է՝ իրենց խոստումը չեն կատարում: Հույս էլ չունենք, թե կտեղադրեն, հիմա ուզոմ ենք հավատալ որ խնդիրը կկարգավորվի և ի շահ բնակչների ու վարորդների անվտանգության այդ հայելին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջամտության արդյունքում կտեղադրվի և դա պետք է անի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որտեղ երևի տեսած կլինեն երեխաների սիրելի «Հայելի» մուլտֆիլմը, երբ ամեն մեկը, իրեն հայելում տեսնելով, ասում էին՝ կաշառակեր ա, բանսարկու ա, մարդասպան ա, և այլն»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին միայն օպերատիվորեն արձագանքել է Ճանապարհային ոստիկանությունը, որը համապատասխան գրություններ ու նամակներ է ուղարկել պատկան մարմիններին, սակայն վերջինների կողմից սայլը տեղից չի շարժվում: Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test