Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ՝ ՓԱԿՎԱԾ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ, ԿՐՃԱՏՎԱԾ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ 168.am 168.am

time

Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշման՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»՝ նախատեսված էր իրականացնել համապարփակ բարեփոխումներ՝ ուղղված առողջապահական ծառայությունների որակի, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը։

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա անդրադարձել է ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկին` համայնքների խոշորացման ծրագրին համահունչ առաջնային առողջապահական ծառայությունների (ԱԱՊ) հաստատությունների կառուցվածքի մաստեր-պլանի մշակմանը:

«Այդ մաստեր-պլանը պետք է դառնար մարզային առողջապահության կազմակերպման և զարգացման հիմնական գործիքը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր բնակավայրի բնակիչ ստանա ժամանակակից պահանջներին համապատասխան և մատչելի բժշկական օգնություն։ Սակայն մինչ օրս հանրային դաշտում բացակայում են տվյալներ այդ մաստեր-պլանի մշակման կամ իրագործման վերաբերյալ։ Փոխարենը, վերջին տարիներին մարզերում իրականացվել են տարբեր օպտիմալացման գործընթացներ, որոնք հաճախ եղել են անհիմն, չհիմնավորված տվյալներով և առանց համայնքային կարիքների գնահատման»,- ասաց Անուշ Պողոսյանը:

ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ՝ ՓԱԿՎԱԾ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ, ԿՐՃԱՏՎԱԾ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Նրա խոսքով՝ այսպես կոչված, օպտիմալացման շրջանակում մի շարք ԱԱՊ կենտրոններ և մարզային հիվանդանոցներ միավորվել կամ փակվել են՝ առանց ծառայությունների շարունակականության երաշխավորման։

«Շատ դեպքերում բուժանձնակազմը կրճատվել է, լաբորատոր և ախտորոշիչ բաժինները դադարել են գործել, իսկ բնակիչները ստիպված են եղել բժշկական օգնություն ստանալ տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող կենտրոններում։ Այս գործընթացը, որը ներկայացվել է՝ որպես «առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացում», իրականում հանգեցրել է մարզային առողջապահական ենթակառուցվածքների թուլացման և ծառայությունների հասանելիության նվազման։ Մարզային առողջապահական համակարգի առկա խնդիրները խորանում են՝ մասնագետների սակավության և արտահոսքի, սարքավորումների հնացման և տեխնիկական հագեցվածության պակասի, շենքային պայմանների անմխիթար վիճակի, թերի ֆինանսավորման և կառավարման թուլության, ինչպես նաև հիվանդանոցների և ԱԱՊ հաստատությունների անհիմն օպտիմալացման հետևանքով»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Ըստ փորձագետի, արդյունքում՝ մի շարք մարզերում նվազել է թե՛ առաջնային, թե՛ երկրորդային (հիվանդանոցային) բուժօգնության հասանելիությունը։ Բնակիչները ստիպված են ժամերով ճանապարհ անցնել՝ ստանալու անգամ հիմնական բժշկական ծառայություններ, իսկ որոշ տարածաշրջաններում շտապօգնության համակարգն արդեն չի կարողանում պատշաճ արձագանքել արտակարգ իրավիճակներին։

Վերջինս նկատում է՝ այս ամենը հակասում է կառավարության ռազմավարական նպատակին՝ ապահովել հավասար, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից։

«Առողջապահական համակարգի արդյունավետությունը չի կարող կառուցվել օպտիմալացման քողի տակ իրականացվող կրճատումների հաշվին։ Անհրաժեշտ է համակարգային մոտեցում՝ հիմնված իրական տվյալների, տարածաշրջանային առանձնահատկությունների և բնակչության կարիքների վրա՝ վերականգնելու մարզային առողջապահության ամբողջականությունն ու վստահությունը համակարգի նկատմամբ»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test