Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մարդիկ գիշեր ու ցերեկ մտածում են իրենց հողի, գերեզմանների մասին, հույսով սպասում, որ մի օր կվերադառնան. Քամին քնում է, բայց թշնամին՝ ոչ». Արծվիկ Սարգսյանը 168.am 168.am

time
«Մարդիկ գիշեր ու ցերեկ մտածում են իրենց հողի, գերեզմանների մասին, հույսով սպասում, որ մի օր կվերադառնան. Քամին քնում է, բայց թշնամին՝ ոչ». Արծվիկ Սարգսյանը

Հինգ տարի առաջ՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից այս օրերին արդեն օկուպացվել էր Շուշին, նաև Արցախի մի մասը։ Անառիկ բերդաքաղաքի անկումը մինչև օրս առեղծված է շատերի համար, քանի որ այն Ադրբեջանն այդպես հեշտ ու հանգիստ չէր կարող գրավել։

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ Արցախի կորուստը չէր լինի, եթե Հայաստանում ամեն ինչ կազմակերպված լիներ, իսկ մարդիկ՝ միասնական։

«Տեղի ունեցած այս սխալը հնարավոր է շտկել միայն մեկ ճանապարհով՝ միասնականությամբ, մեր ազգը պետք է միասնական լինի։ 1988 թվականին հասարակության գոնե մի մասը միասնական էր, դա էլ դարձավ մեր հաղթանակի, Արցախի ազատագրման գլխավոր գրավականը։ Հիմա էլ այդպես լինելու դեպքում, մենք կորցրածը կվերադարձնենք, մեկ բռունցք դառնալ է պետք։ Իհարկե, 44-օրյա պատերազմի սկզբի օրերին այդ միասնականությունը կար, բայց հետո, ինչպես ասում են՝ ամեն ինչ վերածվեց «խաղի», դրա համար էլ արդյունքն այս եղավ։ Մեր ազգի մեջ չպետք է պառակտում լինի, երբ այս ազգը պառակտված է լինում, միշտ պարտվում է, կորցնում»,- 168.am հետ զույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։

Նա շեշտեց՝ մինչև 1988 թվականն էլ են եղել պառակտումներ, անհամաձայնություններ, բայց այս աստիճան չէ։

«Ցավոք, մենք այսօր նույնիսկ ազգային գաղափարախոսություն չունենք, հասարակությանը բաժանել են մի քանի մասերի, նրանք տարբեր գաղափարներ են պաշտպանում ու տարբեր անձանց։ Նրանք ասում են, որ Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության, բայց ես խաղաղություն Ադրբեջանից չեմ սպասում, քանի որ մեր թշնամու ղեկավարը մշտապես խոսում է հայկական նոր տարածքների, «Արևմտյան Ադրբեջանի», Սևանի մասին։ Այս պայմաններում մենք չպետք է խաղաղության սպասենք, մեր ազգն այն ազգն է, որ միշտ դժվարին պահին իրար թիկունքի են կանգնել, հիմա էլ նույնը պետք է անել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ 44-օրյայի պարտության գլխավոր պատճառներից մեկը պառակտվածությունն էր, սխալ կառավարումը, եթե ազգին ճիշտ կառավարեին, ապա այդպես չէր լինի։

«Այսօր ունենք ոչ միայն առաջնորդողի կարիք, այլև լավ քարոզչության, պետք է այնպես լինի այդ քարոզչությունը, որ Հայաստանին, Արցախին ու սփյուռքին մեկ միասնական ուժի մեջ տեսնեն։ Լավ խոսք կա, ասում են՝ որքան կյանքը դժվարանում է, մարդիկ այնքան շատ են ամրանում։

Վստահ եմ, այդ օրը կգա, ու մենք միասնական կլինենք, սխալ է սպասելը, որ մեր թշնամին կփոխվի կամ կնահանջի, մենք պետք է փոխվենք։ Քամին քնում է, բայց թշնամին՝ ոչ։ Վստահ եմ՝ մեր 18-20 տարեկան տղաները, աշխարհազորը միշտ էլ պատրաստ է նախկինի նման իր հողը պաշտպանելու»,- շեշտեց նա։

Արծվիկ Սարգսյանը Արցախ վերադարձը հնարավոր է համարում, եթե արցախահայերի անվտանգությունն ապահովող լինի։

«Մարդիկ գիշեր ու ցերեկ մտածում են իրենց հողի, գերեզմանների ու սրբավայրերի մասին, հույսով սպասում, որ մի օր կվերադառնան իրենց տներ»,- ընդգծեց Արծվիկ Սարգսյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test