ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հաղորդագրություն է տարածել․ «Նոյեմբերի 9-ին լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Հայկական կողմի համար խայտառակ պարտությամբ այդ պատերազմը, սակայն, կարող էր այլ ելք ունենալ, եթե այն չվարեր դրա համար պատասխանատվություն ստանձնած պոռոտախոս ինքնակոչ մեկը, ով հետո շատ արագ իր վրայից պիտի նետեր այդ նույն պատասխանատվությունը:
Հիպոթետիկ հարցին, թե ի՞նչ կաներ Սերժ Սարգսյանը, եթե 44-օրյա պատերազմի օրերին ինքը լիներ երկրի ղեկավարը, ՀՀ երրորդ նախագահը նոյեմբերի 7-ին AntiFake TV-ի ուղիղ եթերում պատասխանել է՝ «Կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյայի սկսվելու օրը վարվեցի: Այսինքն՝ նախ կզանգահարեի Գլխավոր շտաբի պետին և կասեի` արդյո՞ք զորքերը բերել եք առաջին մարտական պատրաստականության: Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո, միևնույն է, կզնագահարեի Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարին և նույն հարցը կտայի:
Բացասական պատասխանի դեպքում. պարզ է, թե ինչ տեղի կունենար, որովհետև այդպիսի վերաբերմունքը դա ուղղակի բոլոր նորմերից դուրս է:
Հետո, կհարցնեի՝ արդյո՞ք հասցրել եք անել հետևյալ գործողությունները`
ա) համալրե՞լ եք առաջնագիծը,
Դրական պատասխան ստանալուց հետո, բնականաբար, արդեն վստահ կլինեի, որ եթե սկսվեին ռազմական գործողությունները, ապա առաջինը հենց դրանք պետք է կիրառվեին` այ, այդ մեծ ավերածություններ գործող մեր սպառազինությունները: Որովհետև այն ժամանակ մենք արդեն ունեինք անօդաչու թռչող սարքեր. ճիշտ է, հետախուզական՝ ինչպես մեր, այնպես էլ ոչ հայկական արտադրության, և բացի դրանից, ամբողջ զորքը գոնե մեր ժամանակ` արդեն Ապրիլյանից հետո, այդպիսին էր, ունեինք գիշերային դիտարկման սարքավորումներ և այլն: Շատ հստակ կարելի էր տեսնել, թե իրոք այն վտանգը, որ կա, որ գործողությունները առավոտյան պետք է սկսվեին, արդեն սկսվո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև սկսվելու համար դիրքում կանգնած հակառակորդը չէր, չէ՞ հարձակվելու: Նոր ստորաբաժանումներ պետք է գային, զորքերի համախմբում կլիներ: Դա անհնար էր չնկատել:
Եվ կսպասեի մինչ այն պահը, երբ իրենց առաջին հարձակումը լիներ, և կօգտագործեինք այդ հզոր միջոցները:Եվ դա կարող էր բերել նույնիսկ այդ հարձակողական օպերացիայի կանխարգելում, ձախողում»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test