Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Խաղաղություն ո՞ր տեղանքի վրա, եթե սրանք մնան, Հայաստանը վերացնելու են»․ Խաչիկ Մանուկյան aravot.am aravot.am

time
«Խաղաղություն ո՞ր տեղանքի վրա, եթե սրանք մնան, Հայաստանը վերացնելու են»․ Խաչիկ Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում եւ հասկացավ, որ չի կարող լինել այնտեղ, որի հեղինակը ինքն է։ Այս արյունոտ էջի հեղինակը ինքն է։ Նա հասկանում է, որ ներում չի ունենալու այս հարցում, այն ամենը, ինչը տեղի է ունեցել ռազմադաշտում, իր անկարողությունն ու ամլությունն է ցույց տալիս։ Ծնողներից որեւէ մեկը չի կարող հանդուրժել, որ այս անկարողն իրենց հերոս զավակներին ղեկավարելով՝ տարավ ու հասցրեց այս օրվան։ Նրանք իսկապես լուրջ գործողություններ էին կատարել, բայց հաղթություն կրողը չէին սրանք, սրանք պարտություն կրողներն են, Ցռան Վերգոյի շառավիղն են»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող, հրապարակախոս եւ հանրային գործիչ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականից հետո այլեւս նոյեմբերի 9-ին չի այցելում Եռաբլուր։

Նա անդրադարձավ իշխանության հայտարարություններին, թե ընտրություններում 50+ տոկոս ձայն են հավաքելու։ «Ուրեմն ստացվում է, որ Ալիեւը ճիշտ գնահատական էր տվել, որ Հայաստանի հասարակությունը հիվանդ է։ Եթե նա վերարտադրվում է, ուրեմն պետություն ունենալու իրավունք չունենք, մենք ազգ կոչվելու իրավունք չունենք։ Եթե մենք համակերպվում ենք նրանց հետ, ովքեր ծաղրում են մեր ինքնությունը, մեր արժեքները․․․ Կառավարության անդամները հայտարարում են, որ ազգային իղձ ու երազանք չունեն, դրանք եկել են այստեղ, ի՞նչ անեն, թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում, թեպետ դա կատարում են։ Բայց ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, ես զարմանում եմ, որ այսքան տեւական անհաջողությունները, արյունոտ էջերը տեսնելուց հետո դեռ շարունակում է հավատալ սրանց ստին, կեղծիքին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով ՔՊ-ականների այն հայտարարությանը, որ եթե հասարակությունը խաղաղություն է ուզում, իրենց պետք է ընտրի, Խաչիկ Մանուկյանն ասաց․ «Բա հիմա այդ մեծ խումբ մարդկանց ասեք՝ բա մենք խաղաղ չէինք ապրո՞ւմ։ Պատերազմը բերեցին, կրակը վառեցին, հիմա էլ կրակը հանգցնում են, ասում են՝ տեսեք, մենք կրակը հանգցնողներն էինք։ Այդ կրակը դուք եք բերել, այդ մահն ու ավերն իրենք են բերել, էս ստախոսներն ամեն տեղ փորձում են իրենց սուտ ու կեղծիքով առաջ ընթանալ։ Եվ, այո, կարողանում են հիպնոսացնել հանրությանը։ Ափսոս, որ մարդիկ տեւականորեն հավատալով սրանց՝ կանգնել ենք փաստի առաջ, որ այսօր տեսնում ենք՝ մեր ոտքի տակից հողը փախչում է, թող մարդիկ սա տեսնեն։ Խաղաղություն ո՞ր տեղանքի վրա, նրանք արդեն Հայաստանը չեն թողնելու, ո՞ր տեղանքի վրա է խաղաղություն։ Վաղը ասելու է՝ Հայաստանը ձեզանից խլեցինք, բայց, տեսեք, ձեզ մոլորակ ենք նվիրում։ Եվ չկարծեք, թե սուտ եմ ասում, այդ օրն էլ է գալու, եթե սրանք մնան, Հայաստանը վերացնելու են»,- նշեց Մանուկյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test