Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պուտինը միջուկային փորձարկումների նախապատրաստական ​​աշխատանքներ սկսելու հրաման չի տվել․ Պեսկով lurer.com lurer.com

time
Պուտինը միջուկային փորձարկումների նախապատրաստական ​​աշխատանքներ սկսելու հրաման չի տվել․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային փորձարկումների նախապատրաստական ​​աշխատանքներն սկսելու հրաման չի տվել. մենք նախ պետք է հասկանանք՝ արդյոք Ռուսաստանը պետք է դա անի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը նախապատրաստական ​​աշխատանքներն սկսելու հրաման չի տվել։ Մենք նախ պետք է հասկանանք՝ արդյոք դա անհրաժեշտ է։ Սա պետք է լինի շատ լուրջ, հիմնավորված և կշռադատված որոշում։ Ահա թե ինչի վրա են հիմա աշխատում մեր մասնագետները», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։

Նա նաև հերքել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից միջուկային փորձարկումների մասին տեղեկությունները։

Ռուսաստանը և Չինաստանը ներկայումս միջուկային զենքի փորձարկումներ չեն իրականացնում, հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Մենք հաստատ գիտենք, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը միջուկային զենքի փորձարկումներ չեն իրականացնում», - նշել է նա։

Պեսկովը հավելել է, որ ռուսական կողմը ներկայումս փորձում է հասկանալ, թե ինչ էր նկատի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով միջուկային փորձարկումների մասին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test