ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվելու է սուրբ և անմահ պատարագ:
Վարչապետի ժամանելուց հետո հնչեցվել են եկեղեցու զանգերը, պատարագը մեկնարկել է:
Թալինում են մեծ թվով քաղաքացիներ, իշխանության և իշխող կուսակցության ներկայացուցիչներ, պաշտոնյաներ:
«Կաղոթենք մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար»,- ավելի վաղ հայտարարել է վարչապետը:
Հիշեցնենք՝ Հովհաննավանքում երկու շաբաթն անընդմեջ Սուրբ պատարագ է մատուցել եկեղեցու հովիվը՝ Տեր Արամ քահանան, որին Գարեգին Բ-ն կարգալույծ է արել:
Տեր Արամը չի ընդունում կարգալուծության որոշումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության և գործադիրի անդամները, պաշտոնյաներ և բազմաթիվ քաղաքացիներ մասնակցել են պատարագին:
Հիշեցնենք նաև՝ Տեր Թադեն կոչ էր արել նախորդ 2 կիրակիները մասնակցել Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագներին: Տեր Թադեն նաև հրապարակային պաշտպանել է Տեր Արամին ու հայտնել, որ եկեղեցու սպասավորներից շատերը լռում են կարգալուծության պատժի վախից, երբեմն՝ չհասկացվելու և միայնակ մնալու մտահոգությունից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հաջորդ կիրակի օրը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին:
Մայր Աթոռից հայտնել են, որ Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test