Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իրական լեգիտիմություն կորցրածը hraparak.am hraparak.am

time
Իրական լեգիտիմություն կորցրածը

ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը հերթական անգամ փորձում է մարդանց հիմարի տեղ դնել: Իսկ նրա շրջապատում, աչքիս, չկա որևէ մեկը, ով «մեծարգո վարչապետին», հայտներ, որ լեգիտիմություն կոչվածով որոշվում է որևէ երկրի իշխանության նկատմամբ այդ պետության քաղաքացիների վերաբերմունքը՝ ընդունելի է այն, թե ոչ: Եվ եթե իշխանությունը ձևավորվում է օրինական ընտրությունների միջոցով, ապա այն լեգիտիմ է: Եթե իշխանությունը պահպանում է քաղաքացիներին տրված նախընտրական խոստումները, ապա այն շարունակում է մնալ լեգիտիմ: Եվ հակառակը, եթե իշխանությունը ձևավորվում է ոչ օրինական ձևով՝ այն լեգիտիմ չէ: Բայց եթե ձևավորվել է օրինական ձևով, սակայն ընթացքում չի պահպանում նախընտրական խոստումները, ուրեմն դադարում է լեգիտիմ լինելուց՝ կորցնելով այն: Ինչը նշանակում է, որ քաղաքացիներն իրավունք ունեն հեռացնելու ոչ լեգիտիմ կամ լեգիտիմությունը կորցած իշխանությունը: Հենց այն երևույթը, ինչն առկա է այսօր Հայաստանում: Որովհետև 2021-ի Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավում նիկոլական ՔՊ-ն խոստացել էր, օրինակ, պահպանել հայկական Արցախը, սակայն մեկ տարի անց հրաժարվեց այդ խոստումից: Իսկ դրանից ևս մեկ տարի անց Արցախը հայաթափվեց: Ուրեմն, ՔՊ-ական իշխանությունը դադարել է լեգիտիմ լինելուց դեռևս 2022 թվականից:

Նիկոլի լեգիտիմության կորստի երկրորդ և ոչ պակաս կարևոր գործոնը «ժողովրդավարության բաստիոնի» անվան ներքո բռնատիրության հաստատումն է: 2018-ի գարնանը Սերժը մերժվեց հիմնականում այն բանի համար, որ մինչ այդ տղամարդկային խոստում էր տվել պետության ղեկավարի պաշտոնն այլևս չզբաղեցնելու մասին: Սակայն սահմադրություն փոխեց հատուկ նրա համար, որ շարունակի ղեկավարումն մեկ այլ կարգավիճակով: Ու դա չներվեց իրեն: Իսկ երբեմնի «դուխով» Նիկոլը յոթուկես տարի առաջ համարյա թե երկրային դրախտ էր խոստանում հայաստանցիներին, իրականում մեր երկիրը վերածեց երկրային դժոխքի: Եվ «ժողբաստիոնի» փոխարեն երկիրը դարձրեց մենիշխանության փորձադաշտի՝ ոստիկանական բռնարարքներով ու արդարադատության բռնաբարությամբ: Այնպես որ Արցախի կորուստն ու բռնատիրության հաստատումը բավարար պայման են, որպեսզի նրա լեգիտիմությունը համարվի կորսված:

Ինչ մնում է Նիկոլի ասած Հայաստանի անվտանգության սպառնալիքների կառավարմանը, կամ որ նույնն է՝ միջպետական կամ ընդհանրապես միջազգային հարաբերությունններին, ապա այդտեղ գործ ունենք ոչ թե լեգիտիմության, այլ պետությունների միջև համաձայնեցված պայմանագրերի հետ: Որ սովորաբար տեղի էին ունենում նրանց միջև ծագած պատերազմների ավարտից հետո: Համացանցը գուգլելոով իմացա, որ այդպիսի առաջին գրավոր պայմանագիր է համարվում Եգիպտոսի Ռամզես 2-րդ փարավոնի և խեթական թագավոր Հաթուսիլի 3-րդի միջև 1296 թ.-ին (մ.թ.ա.) կնքված պաշտպանողական և հարձակողական միությունը: Իսկ մինչև 20-րդ դարը հետմիջնադարյան Եվրոպայի քաղաքական պատկերը ձևավորած պայմանագրերն են 1648-ի Վեստֆալյան (30-ամյա պատերազմը եզրափակած), 1713-ի Ութրեխթյան (իսպանական ժառանգության համար մղված պատերազմ), 1763-ի Փարիզյան պայմանագիրն ու Գուբերտուսբուրգյան խաղաղությունը (7-ամյա պատերազմ), 1814-1815 թթ.-ի Վիեննայի կոգրեսը (Նապոլեոնական պատերազմներ) և 1856-ի Փարիզյան խաղաղության պայմանագիրը (Ղրիմի պատերազմ):

Ի դեպ, եթե նույնիսկ առաջնորդվենք 2022-ից իրական լեգիտիմությունը կորցրած «մեծարգո վարչապետի» մտածողությամբ և Հայաստանի անվտանգության ապահովման միջոց համարենք ոչ իրական (արտաքին) լեգիտիմությունը, ապա հենց այդ թվականից բուն Հայաստանի տարածքների կորուստը թշնամական ագրեսիայի հետևանքով վկայում է, որ վերջինս չունի նաև իր վկայակոչած լեգիտիմությունը: Երևի երկրի անվտանգային սպառնալիքների նիկոլական կառավարման շնորհիվ էր, որ Հայաստանի Հանրապետության՝ պաշտոնական 29800 քառ/կմ տարածքը վերածվեց 29743 քառ/կմ-ի: Իսկ ինչ վերաբերում է բազմաթիվ երկրներից սպառազինություն գնելու հնրավորությանը, ապա յութուկես տարում պետական կառավարման այբուբենն այդպես էլ չսերտած վարչապետը չի իմանում, որ տարբեր երկրներից տարբեր տեսակի սպառազինության գնումը պատերազմի դեպքում ստեղծելու է զինատեսակների, նրանց պահեստամասերի խառնաշփոթ: Ինչն ունենալու է խիստ բացասական դերակատարություն:

ՀԳ. Ինչ մնում է սահմանազատման արդյունքում իբրև թե վերադարձվելիք Արծվաշենին և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքներին, ապա այս հարցում ևս ինքը ստում է՝ ինչպես արել է տարիներ շարունակ բազմաթիվ այլ հարցերի առնչությամբ: Որովհետև մի քանի գյուղերի ադրբեջանական անուններ տալով ու դրանց վերադարձը պահանջելով՝ Բաքվից երբևէ չի հիշատակվել Արծվաշենի և Հայաստանի մյուս օկուպացված տարածքների վերադարձի խնդիրը: Ինչպես դա անում էր ինքը՝ հայկական գյուղերը ներկայացնելով որպես ադրբեջանական: Իսկ Իլհամի կամքը, ինչպես հայտնի է, վճռական գործոն է հայ-ադրբեջանական փոխհարաբերությունններում՝ որքան էլ այդ հարցի առումով «կռուտիտներ» արվեն գործող իշխանության ներկայացուցիչների կողմից:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test