Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության առնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խորհրդական Կարեն Սարգսյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 4-ին հարուցված վարույթի նյութերը պարզել է՝
ՏԿԵՆ պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ Կարեն Սարգսյանը 2021 թվականի ապրիլի 28-ից զբաղեցնում է նախարարի խորհրդականի հայեցողական պաշտոնը։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Կարեն Սարգսյանը 2008 թվականի հունիսի 3-ից մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը հանդիսացել է «ԷԼ ԿԱՍ» ՍՊԸ-ի մասնակից՝ ընկերության բաժնեմասի 33,4% չափով։
Պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և ծախսերի 2024 թվականի տարեկան հայտարարագրի «Բաժնային արժեթղթերի և այլ ներդրումներ» բաժնում Կարեն Սարգսյանը հայտարարագրել է իր՝ 2004 թվականի հունիսի 11-ին ձեռքբերված բաժնեմասը «ԷԼ ԿԱՍ» ՍՊԸ-ում և ընկերությունից 2024 թվականին ստացված շահաբաժինը՝ 9 մլն 421 հազար 308 դրամի չափով։
«ԷԼ ԿԱՍ» ՍՊԸ ընկերության բաժնեմասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը Կարեն Սարգսյանը հայտարարագրել է նաև իր՝ 2021, 2022, 2023 թվականների տարեկան հայտարարագրերում։
Նույն շտեմարանի տվյալների համաձայն «ԷԼ ԿԱՍ» ՍՊԸ-ից 2022 թվականին Սարգսյանի շահաբաժինը կազմել է 1 մլն 730 հազար 979 դրամ։
Բացի այս ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ 2006 թվականի օգոստոսի 23-ից մինչև օրս Սարգսյանն ունի 10% մասնակցություն «Հայռուսկոգեներացիա» ՓԲԸ-ում և հանդիսանում է իրական շահառու։
Սարգսյանը այս ընկերությունից շահաբսժին չի ստացել, սակայն այն գործող է։
Սարգսյան կողմից ԿԿՀ-ին ներկայացվել է ընկերությունը 2021-ից հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ պայմանագիրը։ Իսկ «Հայռուսկոգեներացիա» ՓԲԸ-ն հավատարմագրմամբ չի հանձնել այլ անձի՝ հաշվի առնելով, որ ընկերությունը «երկար ժամանակ գտնվել է դադարի մեջև չի կատարել ձեռնարկատիրական որևէ գործունեություն։
Հանձնաժողովը ՊԵԿ հարցում է ուղարկել և պարզել է, բր ընկերությունը 2021-2025 թվականներին ունեցել է իրացման շրջանառություն։
Փաստացի Դավիթ Խուդաթյանի խորհրդականը ստել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Փաստական այս հանգամանքները հաշվի առնելով Հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ։
Սարգայապը որպես պշտոնատար անձ անգամ տեղյակ չի եղել, որ նշանակումից հետո պետք է հանձնել հավատարմագրման.
«Անդրադառնալով «ԷԼ ԿԱՍ» ՍՊԸ-ի իմ մասնակցությունը պաշտոնը ստանձնելուց հետո շրուրջ 5 ամիս անց հավատարմագրային կառավարմանը հանձնելուն, ապա ինչպես արդեն նշել եմ՝ տեղյակ չեմ եղել այն օրենսդրական կարգավորման մասին, որ պաշտոնը ստանձնելուց հետո անհրաժեշտ է ընկերության մասնակցությունը հանձնել հավատարմագրային կառավարման, ուստի նշված օրենսդրական կարգավորման վերաբերյալ ծանուցումից հետո ողջամիտ ժամկետում այն հանձնվել է հավատարմագրային կառավարման»,- ասված է պարզաբանման մեջ։
Պարզաբանումից և ուսումնասիրությունից հետո Հանձնաժողովը եզրակացրել է.
ՏԿԵ նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը կողմից խախտվել են հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։
Էմմա Միքայելյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test