-Բոլորս ենք ցանկանում խաղաղություն ու ապաշրջափակում, բայց ի՞նչ գնով ես հասնում դրան: Նույն այդ ցորենը առաջ գալիս էր: Որեւէ մեկը հարցրե՞լ է՝ Արցախի կորստով մեր սննդի անվտանգությունն ինչպիսի խոցելիության ենք հասցրել: Որ հիմա մեծահոգաբար Ադրբեջանը բացում է ճանապարհը, պատկերացնո՞ւմ եք՝ այդ ցորենի քանի տոկոսն էր Հայաստանը ստանում Արցախից: Եվ հիմա դա ասել արտաքին քաղաքական հաջողություն, ուղղակի կարելի է ծիծաղել,- պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք պատմական իրադարձությո՞ւն է Ադրբեջանով ցորենի՝ Հայաստան հասնելը, ասաց Արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մի կողմից ճանապարհ է բացում, մյուս կողմից ուժեղացնում ճնշումները. «Խաղաղության, պատերազմի շանտաժները շարունակվելու են»:
Անդրադառնալով Ադրբեջան-ՀՀ բանակցություններին՝ պարոն Կարապետյանն ասաց. «Եթե ամբողջ տրամաբանությունը տեղափոխվել է այլ ուժային կենտրոններին՝ Ադրբեջանը եւ ՀՀ-ն շատ-շատ կարող են խոսել հետագա զիջումների մասին: ՀՀ-ն չի բարձրացնում տարածքների ազատագրման հարցը, որ մեր ՀՀ տարածքում եւ ռազմավարական կետերում են գտնվում ադրբեջանական զորքերը: Ինչի՞ մասին կարող է բանակցել այսօրվա Հայաստանը, այսօրվա Արտաքին գործերի նախարարը: Այդտեղ չկան բանակցություններ, բանակցությունների համար քեզնից բան պետք ներկայացնես, սուբյեկտ պետք է լինես»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test