Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱՆ-ն հրատապորեն ձեռք է բերել շուրջ 105 միլիոն դրամի տոմոգրաֆիկ սարքեր․ մատակարար ընկերության ներկայացուցիչը ԿԳՄՍ նախարարի քույրն է 168.am 168.am

time
ԱՆ-ն հրատապորեն ձեռք է բերել շուրջ 105 միլիոն դրամի տոմոգրաֆիկ սարքեր․ մատակարար ընկերության ներկայացուցիչը ԿԳՄՍ նախարարի քույրն է

Առողջապահության նախարարությունը հոկտեմբերի վերջին «Ար.Մեդտեխնիկա» ՍՊԸ-ից խոշոր գնում է կատարել առանց մրցույթի՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով։

Պայմանագրի գինը կազմել է շուրջ 105 միլիոն դրամ (104 միլիոն 820.000 դրամ)․ այս գումարի շրջանակում ընկերությունը նախարարությանը մատակարարել է Revolution Maxima Select ֆիրմայի տոմոգրաֆիկ սարքեր՝ տոմոգրաֆ, գենտրի, դետեկտոր, բարձր լարման գեներատոր, ռենգեն խողովակ, պացիենտի սեղան, սկանավորման, ռեկոնստրուկցիայի պարամետրեր, աշխատանքային կայաններ և այլ անհրաժեշտ ծրագրեր ու տեխնոլոգիաներ:

Պայմանագիրը կնքել է «Ար․Մեդտեխնիկա» ՍՊԸ-ի տնօրեն Ն․ Անդրեասյանը, ով, մեր տեղեկություններով, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի քույրն է՝ Նունեն։

ԱՆ-ն հրատապորեն ձեռք է բերել շուրջ 105 միլիոն դրամի տոմոգրաֆիկ սարքեր․ մատակարար ընկերության ներկայացուցիչը ԿԳՄՍ նախարարի քույրն է

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը գործում է 2012 թվականից և հենց այդ թվականից ընկերության բաժնետեր է Վահրամ Թորոսյանը․ այսօր նրա բաժնեմասը 100 տոկոս է։

Ի դեպ, 2012 թվականից գործող ընկերությունը պետգնումներում հայտնվում է 2017 թվականից, բայց գերակտիվություն է ցուցաբերում հատկապես 2018 թվականից հետո՝ տարբեր ընթացակարգերով շուրջ 100 խոշոր պայմանագիր կնքելով տարբեր պետական գերատեսչությունների հետ։

Ըստ էլեկտրոնային գնումների համակարգի՝ այս գնումներից 5-ը հրատապ մեկ անձ ընթացակարգով են, 7-ը՝ մեկ անձ, շուրջ 50 պայմանագիր էլ գնանշման հարցում ոչ մրցակցային ընթացակարգերով են։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test