Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով դատական նիստը։ Դատական նիստը նախագահում էր Լևոն Պետրոսյանը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախնական դատալսումներով հրավիրված դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող զինվորական դատախազության Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանը, տուժողի լիազոր ներկայացուցիչ Սամվել Անդրեասյանը, տուժողի իրավահաջորդները, ինչպես նաև վկա Արսեն Թեմունցը։
Դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Ցուցմունք տվեց և հնչած հարցերին պատասխանեց վկա Արսեն Թելունցը։ Հարցեր սկսեց հնչեցնել հանրային մեղադրողի ներկայացուցիչը։ Նախ վկան տեղեկացրեց, որ 2020 թվականին եղել է Արցախի Իշխանաձոր համայնքի ղեկավարը։ Հայկ Մարգարյանը հարցրեց, թե արդյո՞ք հոկտեմբերի 9-ին Իշխանաձորը թիկու՞նք էր․ թե՞ առաջնագիծ։ Թելունցի խոսքով՝ թիկունք էր։ Նա ներկայացրեց հոկտեմբերի 9-ին կատարված իրադարձությունները։
«Հոկտեմբերի ինը, ճիշտ ասած, ժամը չեմ հիշում, որ ժամին էր այդ ձայնը լսվել։ Ձայնից արդեն բոլորս հասկացաք որ ԱԹՍ է, ապրիլյան պատերազմի ժամանակ էլ էինք արդեն այդ նույն ձայնը լսել և հետևանքները տեսել այդ ձայնից արդեն մեկս մեկին արդեն ասել էինք և սպասում էինք։ Հա պտտվում էր գյուղի վրա, հետո հեռանում էր, մոտիկանում էր, բայց արդեն մեծ մասը պատսպարված էր գյուղ ժողովրդի։ Հոսպիտալի անձնակազմը մեքենաները անմիջապես քաշել էին հոսպիտալի դիմացից։ Ծառերի բանի տակ պատսպարվել էին, հետո միորոշ ժամանակ հետո նկատեցի՝ այդ ընթացքում, մեքենա էր բարձրանում, զինվորական մեքենա։ Պտտվում էր այդ ժամանակ էլի այդ ԱԹՍ-ն, հետո տեսանք, որ ուզում է հարվածի։ Հարվածի ժամանակ՝ իջնելուց ուժեղ ձայն է հանում։ Մենք սկզբից մտածում էինք, որ հոսպիտալին է խփում, բարձր ձայներով ասեցի «հոսպիտալը, հոսպիտալը», և կրակում էլ էինք իզուր էր կրակելը, որովհետև հեռու էր, մեզ թվում էր, թե շատ մոտիկ է խփում, թվում էր, թե հոսպիտալն է խփելու։ Հետո խփեց , ուժեղ ծուխ եղավ, անմիջապես մեքենան նստեցի ու բարձրացա այդ ուղղությամբ։ Կարող է րոպե էլ չտևած լինի, երկու րոպե էլ տևած չլինի, որ մեքենան արագ վարելով հասցրեցի տեղ ու տեսա, որ ուրալ մեքենան վառվում է։ Շատ ուժեղ վառվում էր, Հարութը արդեն գետնին նստած, գլխին խփում էր, լացում էր։ Հետո ասացին, որ երեխան մեջն է։ Մեկ ուրիշը՝ Արմենը մեքենայի հետևում արդեն վիրավոր ընկած էր, մեքենայի հենց անմիջապես կուզովի տակ։ Փորձեցի Արմենին քաշելով հանել, գցեցի իմ մեքենայի մեջ։․․․
․․․ԱԹՍ-ի ձայնը միշտ էլ լսել ենք, մինչև իջնելը, մինչև պայթելը։ ․․․Ժամ, կոնկրետ չեմ կարող ասել, ինչքան է տևել, ահագին ժամանակ է անցել,ԱԹՍ-ն շատ երկար էր պտտվում, ինչքան գիտեմ կարող է նույնիսկ մինչև անգամ մի ժամից ավել պտտվելուց է եղել, թե կես ժամ, մի ժամ հետո այդպես պտտվելուց է եղել։ ․․․ԱԹՍ էր, տեսածով վստահ եմ, ձայնն էլ է նույնն էլի, մեկն է ապրիլյան պատերազմի ժամանակ էլ խփել է մեզ վրա։ Նույն բեկորներ է եղել էլի»։
Վկայի հարցաքննության ավարտից հետո Դատարանը նշեց, նոյեմբերի 11-ի դատական նիստի համար միջոցներ կձեռնարկվի ապահովելու վկաներ Սենիկ Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի ներկայությունը, ինչպես նաև համապատասխան գրություն կուղարկիմյուս վկայի հաշվառման վայրի հետ կապված։
Այսպիսով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին ժամը 11։00-ին։
Դատական նիստի մանրամասները նիստի ձայնագրությունում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test