Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թրամփը «կոտրեց» նաև Օրբանին 1in.am 1in.am

time
Թրամփը «կոտրեց» նաև Օրբանին

Նոյեմբերի 7-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վաշինգտոնում կարժանանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունելությանը: Թրամփի պաշտոնամուտից հետո Օրբանը մի քանի անգամ «շատ մոտ է եղել» այդ հանդիպմանը, բայց վերջին պահին նրա հույսերը չեն արդարացել: Մոտ երկու շաբաթ առաջ նա նույնիսկ անոնսավորել էր Թրամփ-Պուտին հանդիպում կազմակերպելու նպատակով Վաշինգտոն այցը, բայց, ինչպես հայտնի է դարձել Blommberg-ին, նոյեմբերի 7-ի բանակցությունների օրակարգում այդ թեման «ընդգրկված չէ»:

Ըստ տեղեկությունների, Օրբանի այցի հիմնական նպատակն ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից «Ռոսնևթ» և «Լուկօյլ» ընկերությունների նկատմամբ սահմանած պատժամիջոցներից Հունգարիայի «բացառման հասնելն է»: Նա խոստովանել է, որ այդ հարցով «բանակցությունները բարդ են լինելու և հունգարական տնտեսությունը կարող է լրջագույն խնդիրների բախվել»: Bloombergi-ի բուդաշպեշտյան աղբյուրները հայտնել են, որ Հունգարիան ամերիկյան Westinghouse Electric Co ընկերության հետ կստորագրի առաջիկա հինգ տարում 100 միլիոն դոլարի սեղմած բնական գազ գնելու պայմանագիր:

Բացի այդ, Հունգարին կհամաձայնի իր միակ ատոմակայանի համար վառելիք գնել ԱՄՆ-ից: Այժմ այդ գործարքը Հունգարիան իրականացնում է Ռուսաստանի հետ: Օրբանը նաև Թրամփին կառաջարկի 20 միլիարդ դոլարի գործարք՝ ձեռք բերելու շուրջ տասը մոդուլային ռեակտորներ: Հունգարական պատվիարկության անդամներից մեկն ասել է, որ «նախատեսվում են ստորագրել նաև պաշտպանական ոլորտին վերաբերող գործարքներ»:

Ըստ էության, վաշինգտոնյան այդ այցն այլ բան չէ, քան Հունգարիայի վարչապետին «կոտրելու» միջազգային ցուցադրություն: Վիկտոր Օրբանը ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, թերևս, միակ առաջնորդն է, որ ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանին հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է, շարունակում մնալ ռուսական էներգակիրների խոշոր գնորդ: Վաշինգտոնում ստորագրվելիք համաձայնություններով նա պարտավորվում է նախապատվությունը տալ ամերիկյան էներգակիրներին, ինչպես նաև պաշտպանության բնագավառում ԱՄՆ հետ գործարքներ կնքել:

Խիստ ուշագրավ է, որ Հունգարիայի վարչապետը Վաշինգտոն է այցելում ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի հաջորդ օրը: Հունգարիան Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ, բայց չափազանց հավակնոտ անդամ է: Վիկտոր Օրբանին է պատկանում միտքը, որ «թուրքական աշխարհը Կարպատներից ձգվում է մինչև Չինաստան»: Կենտրոնական Ասիայի հինգ երկրներից չորսը թուրքախոս են, ԹՊԿ անդամ (Թուրքմենստանը՝ դիտորդի կարգավիճակով): Օրբանը փայլուն հարաբերություններ ունի Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ:

Վիկտոր Օրբանի «հնազանդեցումը», հավանաբար, նրան եվրոպական ընդհանուր տնտեսական, ռազմա-քաղաքական և անվտանգային տարածքին լիովին վերաինտեգրելու նշանակություն կունենա: Չպետք է անտեսել, որ Վիկտոր Օրբանը նախապատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: Սոցհարցումները վկայում են, որ նրա և ընդդիմության հնարավորությունները գրեթե հավասար են: Իշխանությունը պահելու համար նրան պետք է Եվրահանձնաժողովի և Միացյալ Նահանգների հետ առճակատման չգնալ: Այս փուլում, այդուհանդերձ, ԱՄՆ կողմից Օրբանի նկատմամբ «վերահսկողության հաստատումը» նպաստավոր է նաև Հայաստանի համար:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test