Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Օկամպո․ Ալիևը թող գերիներին ազատի, եթե ուզում է աջակցել Թրամփի Նոբելյան մրցանակին panarmenian.net panarmenian.net

time
Օկամպո․ Ալիևը թող գերիներին ազատի, եթե ուզում է աջակցել Թրամփի Նոբելյան մրցանակին

PanARMENIAN.Net - Միջազգային քրեական իրավունքի հայտնի մասնագետ Լուիս Մորենո Օկամպոն նոր հայտարարությամբ կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը գործել` ժամանակը համարելով հասունացած Բաքվում պահվող հայ գերիների ազատմանը հասնելու համար։

Նա հայտարարել է, որ, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսկապես ցանկանում է աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Նոբելյան մրցանակին արժանանալուն, պետք է ազատ արձակի Բաքվում պահվող հայ գերիներին, հայտնում է Aravot.am-ը։

«Աշխարհով մեկ սփռված հայություն, սա ձե՛ր ժամն է:

Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան Խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 2026 թվականի մրցանակի հավակնորդների շարքում, և հայերը կարող են աջակցել նրա առաջադրմանը։

Իրականում, ամբողջ աշխարհում ավելի քան 45 հայ կարող է ունենալ նրան առաջադրելու իրավասություն։

Եթե Ալիևը իսկապես ցանկանում է աջակցել Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակին, նա պետք է․

1. Ազատ արձակի Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։

2. Կնքի խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ և դուրս բերի իր զորքերը։

3. Ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային պաշտպանությունը։

Եկեք համախմբվենք՝ օգտագործելով հետևյալ երեք հեշթեգները՝ #NobelPeacePrize, #FreeArmenianHostages և #RespectNagornoKarabakhRights»,–ասվում է Օկամպոյի հայտարարության մեջ։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test