Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սերժանտի մակարդակով են անվտանգությունը պատկերացնում, բանակը ցանկանում են վերածել վարձկանների. ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար aravot.am aravot.am

time
Սերժանտի մակարդակով են անվտանգությունը պատկերացնում, բանակը ցանկանում են վերածել վարձկանների. ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի դիտարկմամբ՝ պետության կշիռը իջել է, որովհետեւ իշխանությունը կշիռ չունի:

«Իշխանության փոփոխությունով պետության կշիռը շատ արագ բարձրանալու է, եթե հաջորդ իշխանությունները նման չլինեն սրանց: Սրանց 7 տարիների գործողությունները համաշխարհային քաղաքականության մոտ բերել է հստակ պատկերացում, որ սրանք մորթապաշտ, սեփական շահերից փախչող քաղաքական ուժ են: Իսկ ՀՀ պետականության գոյությունը պայմանավորված է նրանով, որ Հարավային Կովկասում դեռեւս գերտերությունների պայքարը չի ավարտվել: Իներցիայի ուժով ՀՀ-ն գոյություն ունի», -այսօր «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետեւանքները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Արտակ Զաքարյանը:

Նախկին փոխնախարարի խոսքով, այս իշխանությունները սերժանտի մակարդակով են պատկերացնում անվտանգությունը. «Իսկ անվտանգության դիվանագիտական բաղադրիչի մասին ընդհանրապես չեմ խոսում»:

Ըստ նրա՝ բանակը ցանկանում են վերածել վարձկանների. «Փողով է չափվում, բանակից խոսում են, ասում են՝ էսքան աշխատավարձ: Իսկ ի՞նչ է դրա դիմաց պետությունը ստանում. այդքան աշխատավարձ տալով՝ պետությունը ստանո՞ւմ է բավարար մարտունակություն, բավարար պաշտպանվողականություն, ստանո՞ւմ է բավարար հմտություններ ունեցող ստորաբաժանումներ: Ժողովուրդը դրա դիմաց է վճարում, ոչ թե փողը տալիս է բյուջե, որ Նիկոլը տանի բանակի վրա PR անի»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ նկատեց, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այնքան հարմոնիկ էր թուրքական շահերի հետ, որ վերջերս «Օրբելի քննարկման » ժամանակ նույնիսկ թուրք լրագրողը Արարատ Միրզոյանին խոստովանեց՝ լսելով ձեզ, ինձ թվաց Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում. «Ինձ համար ակնհայտ է նաեւ ադրբեջանական կողմի բառապաշարի, հռետորաբանության խստացումը: Շատ պարզ է՝ եթե Հայաստանում կա իշխանություն, որը պատրաստ է սեփական աթոռի համար շարունակ գնալ զիջումների, զոհողությունների, պահանջների բավարարման, ինչո՞ւ չկորզել: Մանավանդ, որ ժամանակը հօգուտ Ադրբեջանի է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test