-Այս ընտրությունների արդյունքում քվեաթերթիկի վրա կարելի է գրել, լինելու է Սեւա՞ն, թե՞ Գյոյչա: Շատ պարզ ձեւակերպում է, բայց հսկայական ջանք է մեզնից պահանջվելու հասցնել ընտրողին,- այսօր «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետեւանքները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ իշխանությունը դնում է մի բանաձեւ, որն առաջին հայացքից կեղծ է, թակարդ է. «Ամեն պաշտոնյա՝ առաջին դեմքից սկսած ասում է՝ կամ մենք կհաղթենք, կլինի խաղաղություն, կամ չենք հաղթի, կլինի պատերազմ: Դա ստոր սուտ է, բայց եկեք ընդունենք, որ ունի կենսունակության որոշակի պոտենցիալ ու կարող է աշխատել»:
Վահե Հովհաննիսյանը խոստովանեց, որ իրեն շատ են մտահոգում իշխանական այդ բանաձեւին հակընդդեմ հակաիշխանական թույլ բանաձեւերը, որոնք, մեղմ ասած, լավը չեն. «Այս ընտրությունները ՀՀ ներհայաստանյան գործընթացների մասին են: Սա պետք է տեղ կարողանանք հասցնել: Մեզ մոտ ստեղծել են պաթոլոգիկ մի վիճակ, որ մեզ թվում է, որ առաջիկա ընտրությունները ՀՀ արտաքին քաղաքականության կամ արտաքին ռիսկերի մասին են: Ընտրողը պետք է հասկանա՝ ինչի համար է ընտրելու, որ կարողանանք շարունակել ապրել գաղտնալսումների, դրանց գռեհիկ հրապարակման կամ ցանկացած մեկին ամեն օր կալանավորելու պայմաներո՞ւմ, թե՞ ուզում ենք ապրել շատ ավելի կանխատեսելի ու հանդարտ իրավական համակարգում: Մենք ուզում ենք, որ եկեղեցին լինի ավելի վեհ ու լուրջ գաղափարների կենտրոնո՞ւմ, թե՞ ուզում ենք՝ եկեղեցին լինի հարձակումների ու գռեհիկ արշավի կենտրոնում: Մենք ուզում ենք՝ թիվ մեկ աշխատասենյակից ամեն օր դուրս գա քաո՞ս ու ամբողջ պետական համակարգի վրա ազդի, թե՞ ուզում ենք, որ բոլոր աշխատասենյակներում լինի աշխատանքային մթնոլորտ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test